Բացել լրահոսը Փակել լրահոսը

2 ՌՈԲԵՐՏՆԵՐԻՑ ՄԵԿՆ է ՊԱՏՐԱՍՏ

Հայաստանի հավաքականի առանցքային ֆուտբոլիստ Ռոբերտ Արզումանյանը, որը Թուրքիայի հետ սեպտեմբերի 6-ին կայացած խաղում վնասվածքի պատճառով փոխարինվեց առաջին կեսում, այսօր կմասնակցի Իսպանիայի հավաքականի դեմ կայանալիք 2010թ. աշխարհի առաջնության ընտրական...

«ՖՈՒՏԲՈԼԸ ԿԱՐՈՂ Է ՋԵՐՄԱՑՆԵԼ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ»

Ֆուտբոլի Հայաստանի երիտասարդական հավաքականը երեկ Ստամբուլում 0:4 հաշվով պարտվեց Թուրքիայի իր հասակակիցներին եւ ավարտեց ելույթները «Եվրո-2009»-ի ընտրական փուլում:

ԻՍՊԱՆԻԱՆ` ԲԱՑԱՀԱՅՏ ՖԱՎՈՐԻՏ

Միջազգային բուքմեյքերական գրասենյակները սիմվոլիկ գործակից են սահմանվել Իսպանիայի հաղթանակի համար, այսօր Հայաստանի հավաքականի հետ կայանալիք ընտրական խաղում:

ՀՈՎՍԵՓՅԱՆԻ 100-ՐԴ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի ավագ Սարգիս Հովսեփյանը այսօր 100-րդ անգամ կհագնի Հայաստանի հավաքականի մարզաշապիկը` մասնակցելով Ալբասետեյում Իսպանիայի դեմ կայանալիք հանդիպմանը:

ՄՈՏԵՑԱՎ ԱՌԱՋԱՏԱՐԻՆ

Իսպանիայի Բիլբաո քաղաքում ընթացող «Մեծ սաղավարտի» մրցաշարի 7-րդ տուրում Լեւոն Արոնյանը իր 2-րդ հաղթանակը տոնեց մրցաշարում: Հայ գրոսմայստերը սպիտակներով առավելության հասավ Բուլղարիայի լավագույն շախմատիստ Վեսելին Տոպալովի նկատմամբ:

ԹՈՒՐՔԻԱ - ՀԱՅԱՍՏԱՆ` 4:0

Ստամբուլի «Ալի Սամի Յեն» մարզադաշտում կայացավ Թուրքիայի եւ Հայաստանի երիտասարդական հավաքականների հանդիպումը: «Եվրո-2009»-ի ընտրական փուլի վերջին խաղում Հայաստանը զիջեց 0:4 հաշվով:

ՀԱՅԵՐԻՆ ԾԱՆՈԹ ՄՐՑԱՎԱՐ

Իսպանիա - Հայաստան 2010թ. աշխարհի առաջնության ընտրական փուլի հանդիպումը, որը վաղը կկայանա Ալբասետե քաղաքում, կսպասարկի Ֆինլանդիայի մրցավարական կազմը: Այն կգլխավորի Տոնի Ասումաան, նրան կօգնեն Յուկա-Պեկա Կոսկելան եւ Էսա Վեհվիլայնեն, 4-րդ մրցավարն է Պետերի...

ՀԱՅԱՍՏԱՆԸ ՊԱՐՏՎԵԼՈ՞Ւ Է

Վաղը Իսպանիայի Ալբասետե քաղաքում կայանալիք Իսպանիա - Հայաստան 2010թ. աշխարհի առաջնության ընտրական փուլի հանդիպումից առաջ, տանտերերի գլխավոր մարզիչ Վիսենտե Դել Բոսկեն հայտարարել է, որ վստահ է իր սաների հաջողության մեջ:

ՀԱՎԱՏՈՒՄ ԵՆ ՌԵՎԱՆՇԻՆ

Այսօր Ստամբուլի «Ալի Սամի Յեն» մարզադաշտում կայանալիք Թուրքիայի եւ Հայաստանի երիտասարդական հավաքականների մրցավեճում բուքմեյքերները նախապատվությունը տալիս են տանտերերին:

ՄԻԱՅՆ ԹԵԹԵՎ ՔԱՇԱՅԻՆ ԿԱՐԳԵՐՈՒՄ

Սեպտեմբերի 12-14-ը Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում կայանալու է ձյուդոյի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը, որին կմասնակցի նաեւ Հայաստանի հավաքականը:

ԿՐԿԻՆ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆ ՄԱԳՆՈՒՍԻՑ

«Մեծ սաղավարտի» շախմատային մրցաշարի 2-րդ շրջանի առաջին տուրում Լեւոն Արոնյանը կրկին պարտվեց նորվեգացի Մագնուս Կառլսենին: Արոնյանը այս շախմատիստին զիջել էր նաեւ մեկնարկային տուրում:

ՆՈՒՅՆ ԿԱԶՄՈՎ ԴԵՊԻ ԻՍՊԱՆԻԱ

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը այսօր մեկնեց Իսպանիայի Ալբասետե քաղաք, որտեղ սեպտեմբերի 10-ին 2010թ. աշխարհի առաջնության հերթական հանդիպումը կանցկացնի` հյուրընկալվելով Եվրոպայի չեմպիոն Իսպանիայի հավաքականին:

ԱՐՈՆՅԱՆԸ ԲԱՐԵԼԱՎՎՈՒՄ Է ԴԻՐՔԵՐԸ

Իսպանիայի Բիլբաո քաղաքում ընթացող «Մեծ սաղավարտի» շախմատային մրցաշարի առաջին շրջանը ավարտված է: Հայ գրոսմայստեր Լեւոն Արոնյանը անհաջող մեկնարկից առաջ աստիճանաբար միավորներ վաստակեց` հեռանալով վերջին հորիզոնականից:

ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ

Ֆուտբոլի Հայաստանի երիտասարդական հավաքականը այսօր մեկնեց Ստամբուլ, որտեղ վաղը «Ալի Սամի Յեն» մարզադաշտում ընտրական հանդիպում կանցկացնի Թուրքիայի երիտասարդական հավաքականի հետ:

«ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆԸ ՉԱՓԻՑ ՄԵԾ ԷՐ»

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի Թուրքիայի ընտրանուց կրած պարտությունից հետո ֆուտբոլասերների շատերի նյարդերը տեղի էին տվել: Պատահական չէ, որ թուրքերի խփած 2-րդ գոլից հետո «Հրազդան» մարզադաշտը աստիճանաբար սկսեց դատարկվել:

«ՊԱՅՔԱՐՈՒՄ ԷԻՆՔ, ՓՈՐՁՈՒՄ ՇՏԿԵԼ ԻՐԱՎԻՃԱԿԸ»

«Թուրքերից կրած պարտությունը մոռանալու եւ վերականգնելու ամենալավ միջոցը իսպանացիների հետ խաղում հաջող հանդես գալն է: Իսպանիան Եվրոպայի չեմպիոնն է, սակայն մենք ուժեղ հավաքականների դեմ միշտ էլ պայքարում ենք` ներդնելով ողջ կարողությունները», - «Ա1+»-ի...

ՏԵՐԻՄԸ ԱՍՈՒԼԻՍՆ ԱՆԱՎԱՐՏ ԹՈՂԵՑ

Թուրքիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ֆաթիհ Տերիմը Հայաստան - Թուրքիա (0:2) ընտրական հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսում նշեց, որ գոհ է իր սաների ցուցադրած խաղից եւ արդյունքից:

ՀԱՅԱՍՏԱՆԸ ԶԻՋԵՑ ԹՈՒՐՔԻԱՅԻՆ

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը պարտությամբ սկսեց 2010թ. աշխարհի առաջնության ընտրական փուլը:

ՀԱՇԻՎԸ 0:0 Է

«Հրազդան» մարզադաշտում ավարտվեց Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային հանդիպման առաջին խաղակեսը:

ԽԱՂԸ ՍԿՍՎԱԾ Է

Երեւանում, ժամը 21-ին «Հրազդան» մարզադաշտում սկսվեց Հայաստան- Թուրքիա ֆուտբոլային հանդիպումը: Սերժ Սարգսյանն ու Աբդուլահ Գյուլը խաղին հետեւում են նույն օթյակից:

«ԵԿԵԼ Է ԼՈՒՐՋ ԽՆԴԻՐՆԵՐ ԼՈՒԾԵԼՈՒ ՊԱՀԸ»

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Յան Պոուլսենը արդեն որոշել է, թե ովքեր են վաղը դուրս գալու խաղադաշտ Թուրքիայի հավաքականի դեմ կայանալիք խաղին:

«ՄԵՆՔ ԵԿԵԼ ԵՆՔ ՖՈՒՏԲՈԼ ԽԱՂԱԼՈՒ»

Այսօր Երեւան ժամանեց Թուրքիա ազգային հավաքականը, որը վաղը Երեւանի «Հրազդան» մարզադաշտում աշխարհի առաջնության ընտրական փուլի հանդիպում կանցկացնի:

ՍԿՍՎՈՒՄ Է ԻՍԿԱԿԱՆ ՊԱՅՔԱՐԸ

2010թ. աշխարհի առաջնության եվրոպական գոտու ընտրական փուլը պաշտոնապես արդեն մեկնարկել է օգոստոսի 20-ին կայացած Ղազախստան - Անդորրա հանդիպումով, սակայն պայքարը որպես այդպիսին սկսվում է սեպտմբերի 6, երբ 9 խմբերում ընգրկված 53 հավաքականներից 48-ը կմտնեն պայքարի...

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆԸ ԱՎԵԼԻ ՄԵԾ Է»

«Հայաստան-Թուրքիա հանդիպումը պետք չէ քաղաքականացնել եւ ավելորդ լարվածություն ստեղծել, քանի որ սա ֆուտբոլային խաղադաշտ է», - այս կարծիքին է Երեւանի «Բանանց» ակումբի նախագահ Սարգիս Իսրայելյանը, որը միաժամանակ ՀՖՖ գործադիր կոմիտեի անդամ է:

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար