«ԵԿԵԼ Է ԼՈՒՐՋ ԽՆԴԻՐՆԵՐ ԼՈՒԾԵԼՈՒ ՊԱՀԸ»
Աջակցիր «Ա1+»-ինՖուտբոլի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Յան Պոուլսենը արդեն որոշել է, թե ովքեր են վաղը դուրս գալու խաղադաշտ Թուրքիայի հավաքականի դեմ կայանալիք խաղին:
Այդ մասին հավաքականի մարզիչը հայտնեց հանդիպումից առաջ կազմակերպված վերջին մամուլի ասուլիսում. «Ես որոշել եմ նաեւ, թե ովքեր են այն 18 խաղացողները, որոնք ընդգրկվելու են հայտացուցակում, բայց հասկանալի պատճառներով չեմ հրապարակի նրանց անուները»:
Յան Պոուլսենը նշեց միայն, որ խաղացողների ընտրությունը կապ չունի Թուրքիայի հավաքականի կազմում առկա կադրային խնդիրների հետ. «Թուրքիայի հավաքականի խաղացողների վնասվածքները կապ չունեն կազմի իմ ընտրության հետ»:
Ասուլիսին մասնակցում էին նաեւ հավաքականի առանցքային խաղացողներ համարվող Լեւոն Պաչաջյանը եւ Արթուր Ոսկանյանը: Վերջեինս արդեն 9 տարի է ագզային թիմում է եւ կարծում է, որ եկել է լուրջ խնդիրներ լուծելու ժամանակը. «Նախորդ ընտրական փուլը ցույց տվեց, որ Հայաստանի հավաքականը արդեն կարող է հաջող հանդես գալ ուժեղ հավաքականների հետ: Մենք ընդամենը 1 հաջող հանդիպում չենք ունեցել, որ ասենց դա պատահականություն էր: Միանգամից մի քանի տպավորիչ հանդիպումներ ենք անցկացրել, որը թույլ է տալիս եզրակացնել, որ արդեն եկել է այդ պահ, որը հավաքականի առջեւ կարելի է լուրջ խնդիր դնել, ինչը եւ արդեն արվել է»:
Լեւոն Պաջայանը նշեց, որ ինքը եւս այդպես է մտածում. «Ես համամիտ եմ Արթուրի հետ եւ կարծում եմ, որ մենք կարող են լավ արդյունքի հասնել: 4 տարի առաջ ոչ-ոքի չէր կարող ասել, որ Հունաստանը կդառնա չեմպիոն, կամ դրանից ավելի վաղ Լատվիայի հավաքականը դուրս կգա Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլ: Ինչո՞վ Հայաստանի հավաքականը զիջում այս հավաքականներին»: Լեւոն Պաչաջյանը, դիմելով Հայաստանի ֆուտբոլային հասարակությանը, վերջում հանդես եկավ խնդրանքով. «Կցանկանայի, որ Հայաստանի հավաքականի յուրաքանչյուր հանդիպումից առաջ նման մթնոլորտ լիներ, այսքան մեծ լիներ հետաքրքրությունը դեպի հավաքականը: Այս ուշադրությունից Հայաստանի հավաքականի ավելի հաջող հանդես կգա եւ պատասխանատվությունը ավելի կմեծանա»: