Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԽԱՂԸ ՍԿՍՎԱԾ Է

Սպորտ

Երեւանում, ժամը 21-ին «Հրազդան» մարզադաշտում սկսվեց Հայաստան- Թուրքիա ֆուտբոլային հանդիպումը: Սերժ Սարգսյանն ու Աբդուլահ Գյուլը խաղին հետեւում են նույն օթյակից:

Երեւանում դեռ կեսօրից «եռում էին» ֆուտբոլային կրքերը: Մայրաքաղաքում երիտասարդներ էին պտտվում` եռագույն կտորներ ուսերին: Ավտոմեքենաներ էին սլանում, որում գտնվողները վանկարկում էին. « Հայաստան, հաղթանակ»:

Դեռեւս խաղից երկու ժամ առաջ ֆուտբոլասերները շտապում էին «Հրազդան» մարզադաշտ: Թեեւ բուքմեյքերները առավել կանխատեսում են Թուրքիայի հաղթանակը, սակայն հայ ֆուտբոլասերները հույս ունեն, որ հաղթանակը կլինի հայկական:

Հայաստանի հավաքականի դարպասը պաշտպանում է Ռոման Բերեզովսկին:

2010թ. աշխարհի առաջնության ընտրական փուլի Հայաստան - Թուրքիա մրցավեճը սպասարկում է Նորվեգիայի մրցավարական կազմը` Թոմ Հենինգ Օվրեբոյի ղեկավարությամբ: