Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ՊԱՅՔԱՐՈՒՄ ԷԻՆՔ, ՓՈՐՁՈՒՄ ՇՏԿԵԼ ԻՐԱՎԻՃԱԿԸ»

Սպորտ

«Թուրքերից կրած պարտությունը մոռանալու եւ վերականգնելու ամենալավ միջոցը իսպանացիների հետ խաղում հաջող հանդես գալն է: Իսպանիան Եվրոպայի չեմպիոնն է, սակայն մենք ուժեղ հավաքականների դեմ միշտ էլ պայքարում ենք` ներդնելով ողջ կարողությունները», - «Ա1+»-ի հետ զրույցում ասաց Հայաստաի հավաքականի կիսապաշտպան Արթուր Ոսկանյանը:

Հայ ֆուտբոլիստը ընդծեց, որ թուրքերի հետ խաղում Հայաստանի հավաքականը նման չէր իրեն. «Ֆուտբոլասերները սովոր են լրիվ այլ ֆուտբոլ տեսնել մեր կատարմամբ, բայց Թուրքիայի հետ խաղում մեր հնարավորություններից ցածր հանդես եկան, թեեւ պայքարում էինք եւ փորձում շտկել իրավիճակը»:

Հայաստանի հավաքականի հարձակվող Էդգար Մանուչարյանը եւս գտնում է, որ հավաքականի իր կարողություններից ցածր հանդես եկավ. «Պատճառը կոնկրետ նշել չեմ կարող: Թիմային ֆուտբոլ չէինք խաղում, որը վատ ազդեցություն ունեցավ հանդիպման ելքի վրա: Թույլ էինք տալիս ազատ խաղալ թուրքերին, որից նրանք օգտվեցին»:

Թեեւ «Հրազդան» մարզադաշտում ազատ նստատեղերը շատ կային, սակայն Մանուչարյանը գոհ էր ֆուտբոլասերներից. «Նրանք ովքեր եկել էին, մեր կողքին էին եւ ակտիվորեն աջակցում էին: Ցավոք, մենք չկարողացանք հատուցել նրանց վերաբերմունքի համար, բայց ես լավատես եմ եւ կարծում եմ դեռ մեր ֆուտբոլասերիներին կուրախացնենք»:

Մանուչարյանի կարծիքով` Հայաստանի հավաքականին ավելի բարդ հանդիպում է սպասվում Իսպանիայի հետ մրցավեճում, որը կայանալու է մրցակցի հարկի տակ. «Բոլորս էլ գիտակցում ենք, որ Թուրքիայի խաղի համեմատ ավելի բարդ է լինելու, բայց կորցնելու ոչինչ չունենք եւ պետք է ամեն ինչ անենք դրական արդյունքի հասնելու համար: Պարտությունից հետո միշտ էլ հոգեբանորեն դժվար է, բայց ես հավատում եմ, որ լավ կխաղանք»: