ՍԿՍՎՈՒՄ Է ԻՍԿԱԿԱՆ ՊԱՅՔԱՐԸ
Աջակցիր «Ա1+»-ին2010թ. աշխարհի առաջնության եվրոպական գոտու ընտրական փուլը պաշտոնապես արդեն մեկնարկել է օգոստոսի 20-ին կայացած Ղազախստան - Անդորրա հանդիպումով, սակայն պայքարը որպես այդպիսին սկսվում է սեպտմբերի 6, երբ 9 խմբերում ընգրկված 53 հավաքականներից 48-ը կմտնեն պայքարի մեջ: Եզրափակիչ փուլի ուղեգիր կնվաճեն խմբերում առաջին հորիզոնականը զբաղեցրած թիմերը, իսկ երկրորդ տեղերը գրաված լավագույն ութ թիմերը պայքարը կշարունակեն փլեյ-օֆում, որտեղ կխաղարկվի եւս չորս ուղեգիր:
Հայաստանի հավաքականը ընդգրկված է ընտրական 5-րդ խմբում, որտեղ մեր ընտրանու մրցակիցները կլինեն Եվրոպայի չեմպիոն Իսպանիան, բրոնզե մեդալակիր Թուրքիան, ինչպես նաեւ Բելգիան, Բոսնիան եւ Էստոնիան: Խմբի բացահայտ ֆավորիտը Իսպանիայի հավաքականն է: Իսկ ահա 2-րդ տեղի համար պայքարը շատ թեժ է լինելու: Վաղը կայանալիք Հայաստան Թուրքիա հանդիպումը հենց այդ տեսանկյունից է կարեւոր, քանի որ թուրքերը 2-րդ տեղի գլխավոր հավակնորդն են: Ուժեղ հավաքականներ ունեն նաեւ Բելգիան եւ Բոսնիան:
Պետք ընդգծել, որ բոսնիացիները ներքին խմորումների պատճառով ներկայումս լավ օրեր չեն ապրում: Բավական է նշել, որ գլխավոր մարզիչ Միրոսլավ Բլաժեւիչի թեկնածությանը դեմ էին մի շարք ֆուտբոլիստներ: Գարնանը այս մասնագետը փոխարինեց Մեխո Կոդրոյին, որը մեծ հեղինակություն է վայելում, սակայն ֆեդերացիայի հետ ունեցած տարաձայությունների պատճառով պաշտոնանկ արվեց: Ոչնչով աչքի չի ընկնում նաեւ Էստոնիայի հավաքականը, որի կազմում ներկայումս մեծ թիվ են կազմում երիտասարդները: Նախորդ տարի այս հավաքականից հեռացան մի շարք փորձառու ֆուտբոլիստներ, որոնց փոխարինողներ մերձբալթյան հանրապետությունում դեռ չկան: Էստոնացիներին մասնագետները կանխատեսում են վերջին հորիզոնականը: Ամեն դեպքում Էստոնիայի հավաքականը Անդորրա կամ Լյուքսեմբուրգ չէ, եւ հատկապես սեփական հարկի տակ հանդիպումներում ի զորու է միավորներ խլել ավելի բարձր կարգ ունեցող մրցակիցներից:
5-րդ խմբի 2008թ. խաղացանկը
1-ին տուր
06.09.08 Բելգիա - Էստոնիա
06.09.08 Հայաստան - Թուրքիա
06.09.08 Իսպանիա - Բոսնիա
2-րդ տուր
10.09.08 Բոսնիա - Էստոնիա
10.09.08 Թուրքիա - Բելգիա
10.09.08 Իսպանիա - Հայաստան
3-րդ տուր
11.10.08 Բելգիա - Հայաստան
11.10.08 Թուրքիա - Բոսնիա
11.10.08 Էստոնիա - Իսպանիա
4-րդ տուր
15.10.08 Բոսնիա - Հայաստան
15.10.08 Էստոնիա - Թուրքիա
15.10.08 Բելգիա - Իսպանիա