Բացել լրահոսը Փակել լրահոսը

ԱՐԹՈՒՐԸ ՄՈՏ ԷՐ ՄԵԴԱԼԻՆ

Հայ ձյուդոիստները այսօր սկսեցին իրենց ելույթները Զագրեբում մեկնարկած ձյուդոյի Եվրոպայի մինչեւ 23 տարեկանների առաջնությունում: Առաջնության առաջին իսկ օրը կարող էինք մեդալ ունենալ:

ՎՐԱՍՏԱՆԻ ՀԱՎԱՔԱԿԱՆԻ ՆԱԽԿԻՆ ՄԱՐԶԻՉԸ` «ՄԻԿԱՅՈՒՄ»

Վրաստանի հավաքականի նախկին մարզիչ Իվո Շուշակը նոյեմբերի 26-ին կժամանի Երեւան: 62-ամյա մասնագետը պատրաստվում է պայմանագիր կնքել Երեւանի «Միկայի» հետ: Վերջին շրջանում «Միկան» բանակցում էր խորվաթ հայտնի մասնագետի հետ, եւ Երեւանում ամենայն հավանականությամբ...

ՕԼԻՄՊԻԱԴԱ.ՀԱՂԹԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՉԵՆ ՓՈԽՈՒՄ

Շախմատի 38-րդ օլիմպիադայում Հայաստանի հավաքականը այսօր 5-րդ անգամ անընդմեջ հանդես կգա նույն կազմով: Թիմային պայքարում հաղթական կազմը հազվադեպ են փոփոխությունների ենթարկում, ուստի հավաքականի մարզիչ Արշակ Պետրոսյանը Ֆրանսիայի հետ մրցավեճում վստահել...

«ՑԱՆԿԱՆՈՒՄ ԵՄ ՓՈԽԵԼ ԱԿՈՒՄԲՍ»

«Այն, որ ինձանով հետաքրքրված է հոլանդական «Ֆեյենորդը», ես տեղեկացել եմ Շվեդիայում, բայց կոնկրետ առաջարկ ճանաչված այդ թիմից չեմ ստացել եւ թե ինձ զարգացումներ կլինեն առաջիկայում, դժվարանում եմ ասել», - «Ա1+»-ի հետ զրույցում ասաց ֆուտբոլի Հայաստանի հավաքականի...

«ԳԱԲՐԻԵԼԸ ՓԱՅԼՈՒՆ ՊԱՐՏԻԱ ԱՆՑԿԱՑՐԵՑ»

«Բավական լարված մրցամարտ ստացվեց, քանի որ հետաքրքրությունը մեծ էր բոլոր պարտիաների նկատմամբ: Չնայած մի պահ թվաց, թե առավելությունը Ռուսաստանի կողմն է, սակայն մեր թիմին հաջողվեց հաղթել», - «Ա1+»-ի հետ զրույցում ասաց «Միկա» շախմատային ակումբի տնօրեն...

ՀԱՅԱՍՏԱՆԸ ՀԱՂԹԵՑ ԱՌԱՋԱՏԱՐԻՆ

Հայաստանի շախմատի հավաքականը 38-րդ օլիմպիադայում հաղթելու լուրջ հայտ ներկայացրեց: Մեր շախմատիստներն այսօր մրցում էին օլիմպիադայի ֆավորիտ Ռուսաստանի հետ եւ առավելության հասավ 2.5:1.5 հաշվով: Կանանց Հայաստանի հավաքականը 3:1 հաշվով հաղթել է Ավստրիային:

ՀԱՅԱՍՏԱՆ-ՌՈՒՍԱՍՏԱՆ. ԱՐՈՆՅԱՆԸ ԸՆԴԴԵՄ ԿՐԱՄՆԻԿԻ

Շախմատի 38-րդ օլիմպիադայում այսօր Հայաստանի եւ Ռուսաստանի հավաքականների միջեւ կայանալիք հանդիպումը մասնագետները համարում են չեմպիոնական մրցավեճ: Կմրցեն 2 առաջատարները, որոնք մինչ այս ընդամենը 1 միավոր են կորցրել:

«ՓՅՈՒՆԻԿԸ» ՈՒԺԵՂԱՑՄԱՆ ԿԱՐԻՔ ՈՒՆԻ

«Փյունիկը» դարձավ ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն, բայց դա չի նշանակում թե թիմը հաջորդ տարի չի ուժեղացնելու իր կազմը: Այսօր հրավիրված ասուլիսում նշեց ակումբի նախագահ Կարեն Հարությունյանը:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄՐՑԱԿԻՑՆԵՐԸ ՀԱՂԹՈՒՄ ԵՆ

Մինչ «Հանրապետական» մարզադաշտում որոշում էր Հայաստանի չեմպիոնը, Ֆուտբոլի 2010թ. աշխարհի առաջնության ընտրական փուլում Հայաստանի հավաքականի մրցակիցները ստուգողական հանդիպումներ էին անցկացնում: 5-րդ խմբում ընդգրկված Հայաստանի հավաքականը ընկերական...

«ԱՐԱՐԱՏ»-Ը ԲՈՂՈՔԱՐԿՈՒՄ Է

Երեւանի «Արարատ» ակումբը արդեն բողոքարկել է «Փյունիկի» հետ երեկ կայացած հանդիպման մրցավարությունը: Այս մասին «Ա1+»-ին հայտնեց «Արարատի» մարզիչ Գեւորգ Քամալյանը. «Մենք արդեն բողոք ենք ներկայացնում ՀՖՖ-ին»:

ՀԱՎԱՔԱԿԱՆԻ ԱՊԱԳԱՆ ԿՈՐՈՇՎԻ ԶԱԳՐԵԲՈՒՄ

Հայ երիտասարդ ձյուդոիստները Զագրեբում կմասնակցեն նոյեմբերի 21-ին մեկնարկող Եվրոպայի մինչեւ 23 տարեկանների առաջնությանը: Հայաստանի հավաքականը Խորվաթիա մեկնեց այսօր:

ՀԱՅԱՍՏԱՆԸ ՀԱՂԹԵՑ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ (լրացված է)

Շախմատի Հայաստանի հավաքականը քիչ առաջ Դրեզդենում 2.5:1.5 հաշվով առավելության հասավ Ադրբեջանի հավաքականի նկատմամբ: Հայաստանի հաջորդ մրցակիցը կլինի Ռուսաստանը: Իսկ կանանց մեր ընտրանին 0.5:2.3 հաշվով պարտվեց Ուկրաինային:

ՉԵՄՊԻՈՆԸ ԿՐԿԻՆ «ՓՅՈՒՆԻԿ»-Ն Է

Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոնի կոչումը 8-րդ տարին անընդմեջ նվաճեց Երեւանի «Փյունիկը», որը ոսկե խաղում 2:1 հաշվով առավելության հասավ «Արարատի» նկատմամբ: Վերջինիս ներկայացուցիչների կարծիքով «Փյունիկը» անարդարացիորեն է հաղթել:

ՀԱՂԹՈՂԸ ՀԱՅՏՆԻ Է/լրացված/

Երկրորդ խաղակեսում առաջին գնդակը խփեց «Փյունիկը»: Մի քանի րոպե անց «Արարատը» հավասարեցրեց հաշիվը:

ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ՖԱՎՈՐԻՏԸ ՄԵՆՔ ՉԵՆՔ

Շախմատի Հայաստանի եւ Ադրբեջանի հավաքականների միջեւ այսօր կայանալիք խաղում բուքմեյքերները նախապատվությունը տալիս են ադրբեջանցիներին: Նախկինում Հայաստանի շախմատիստները մշտապես ֆավորիտ են եղել Ադրբեջանի հետ հանդիպումներում:

Ի՞ՆՉ ԱՐԺԵ ՖՈՒՏԲՈԼԸ ԵՎՐՈՊԱՅՈՒՄ

Հայաստանի առաջնության ոսկե «Արարատ»-«Փյունիկ» հանդիպմանը հետեւելու համար հայ ֆուտբոլասերները պետք է վճարեն 3-10 հազար դրամ: Համեմատենք այս գները եվրոպական ակումբների տոմսերի գների հետ:

«ԲԱՆԱՆՑՈՒՄ» ՄՆԱՑ ՉՈՐՍ ԼԵԳԵՈՆԵՐ

Երեւանի «Բանանցը» հրաժարվել է իր կազմում ընդգրկված լեգեոներներ Եվգենի Մատյուգինի, Վիտալի Լեդենյովի եւ Դմիտրի Պարխոմենկոյի ծառայություններից: Այս մասին «Ա1+»-ին հայտնեց «Բանանցի» նախագահ Սարգիս Իսրայելյանը:

«ԱՐԱՐԱՏ»-«ՓՅՈՒՆԻԿ». ՀԱՆԳՈՒՑԱԼՈՒԾՈՒՄԸ ՄՈՏ Է

Չեմպիոնի կոչման համար այսօր ոսկե հանդիպում են անցկացնելու 2 երեւանյան թիմեր, որոնք հարաբերությունները մեղմ ասած լարված են: Նման հանդիպում Հայաստանի առաջնություններում դեռ չի եղել:

«ԱՐԱՐԱՏԻՆ» ՄԵՐԺԵԼ ԵՆ, ԻՍԿ «ՓՅՈՒՆԻԿԻՆ»` ՈՉ

Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում վաղը կորոշվի Հայաստանի 2008թ. չեմպիոնը: Սակայն հանդիպումից առաջ մարզադաշտում մարզվելու հնարավորություն է ստացել միայն «Փյունիկ» ակումբը:

«ԱՐՑԱԽ»-Ի ԹԻՄԵՐԸ ՈՐԱԿԶՐԿՎԵԼ ԵՆ

Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի որոշել է որակազրկել «Արցախ» ակումբի տղամարդկանց եւ կանանց թիմերին, որոնք հանդես էին գալիս Հայաստանի բարձրագույն խմբի առաջնությունում: Ֆեդերացիայում «Ա1+»-ին հայտնեցին, որ նման քայլի են գնացել արցախցիների կողմից...

«ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԵՏ ԲԱՐԴ Է ԼԻՆԵԼՈՒ»

«Մեր հավաքականների մեկնարկը Օլիմպիադայում կարելի է հաջող համարել: Հուսանք, որ այսպես կշարունակվի մինչեւ վերջին տուրը»,- «Ա1+»-ին ասաց հայտնի շախմատիստ, գրոսմայստեր Սմբատ Լպուտյանը:

ՖՈՒՏԲՈԼԱՍԵՐՆԵՐԸ ԶԱՅՐԱՑԱԾ ԵՆ /լրացված/

Հայ ֆուտբոլասերներից շատերը դժգոհ են, որը վաղը կայանալիք «Արարատ»-«Փյունիկ» ոսկե հանդիպման տոմսերը արժեն 3000-10000 դրամ:

ԲԱՆԱԿՑՈՒՄ ԵՆ ՇՈՒՇԱԿԻ ՀԵՏ

Երեւանի «Միկան» բանակցություններ է վարում խորվաթ հայտնի մասնագետ Իվշ Շուշակի հետ: Ֆուտբոլային ակումբում «Ա1+»-ին հայտնեցին, որ բանակցությունները մոտենում են ավարտին եւ առաջիկա օրերին կողմերը կգան ընդհանուր հայտարարի:

ՍԱՐԳՍՅԱՆԻ ՀԱՂԹԱՆԱԿԻ ՇՆՈՐՀԻՎ

Հայաստանի կազմում հաջողության հասավ միայն Գաբրիել Սարգսյանը, իսկ մյուս 3 խաղատախտակների վրա գրանցվեց խաղաղ արդյունք:

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար