ՍԱՐԳՍՅԱՆԻ ՀԱՂԹԱՆԱԿԻ ՇՆՈՐՀԻՎ
Աջակցիր «Ա1+»-ինՇախմատի Հայաստանի հավաքականը Համաշխարհային օլիմպիադայի 5-րդ տուրում 2.5:1.5 հաշվով առավելության հասավ Հոլանդիայի նկատմամբ: Հայաստանի կազմում հաջողության հասավ միայն Գաբրիել Սարգսյանը, իսկ մյուս 3 խաղատախտակների վրա գրանցվեց խաղաղ արդյունք:
Առաջին խաղատակի վրա Լեւոն Արոնյանի(2757) մրցակից Հոլանդիայի ուժեղագույն գրոսմայստեր Լյուկ Վան Վելին (2618)էր: Այս պարտիայում գրանցեց ոչ-ոքի:
2-րդ խաղատախտակի վրա Վլադիմիր Հակոբյանը(2679) ոչ-ոքի խաղացը Յան Սմիթսի (2604), հետ, իսկ 4-րդում Տիգրան Պետրոսյանը (2629)` Էրվին Լ`Ամիի (2610): 3-րդ խաղատախտակի վրա Գաբրիել Սարգսյանը (2642) առավելության հասավ Դանիել Ստելվագենի (2605) նկատմամբ: Հաղթելով այս մրցամարտում Հայաստանը միավորների քանակը հասցրեց 9-ի:
Կանանց Հայաստանի հավաքականը Չինաստանից կրած խոշոր հաշվով պարտությոնից հետո հանդիպեց Ֆրանիսայի հետ, որն իր վարկանիշով 5-րդն է մրցաշարում: Հայաստանի հավաքականը այս անգամ հաղթեց: Մեր շախմատիստուհիները առավելության հասան 2.5:1.5 հաշվով:
Առաջին խախատախտակի վրա Էլինա Դանիելյանի (2513) զիջեց Մարիե Սեբագը (2533), իսկ 2-րդում Լիլիթ Մկրտչյանը պարտության մատնեց (2443) Սիլվիա Կոլասին (2352): Լիլիթ Գալոյանը (2305) հաղթեց Սոփիե Միլետին (2366), իսկ Սիրանուշ Անդրեասյանը (2290) ոչ-ոքի խաղաց Մարիա Լեսոնտիի (2349) հետ: Հայաստանը 5 տուրից հետո վաստակել է 8 միավոր: