«ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԵՏ ԲԱՐԴ Է ԼԻՆԵԼՈՒ»
Աջակցիր «Ա1+»-ին«Մեր հավաքականների մեկնարկը Օլիմպիադայում կարելի է հաջող համարել: Հուսանք, որ այսպես կշարունակվի մինչեւ վերջին տուրը»,- «Ա1+»-ին ասաց հայտնի շախմատիստ, գրոսմայստեր Սմբատ Լպուտյանը:
Ներկայումս Հայաստանի շախմատի ֆեդերացիայի փոխնախագահի պաշտոնը զբաղեցնող Սմբապ Լպուտյանը հավաքականի կազմում էր 2006թ. օլիմպիադայում, սակայն այս անգամ Հայաստանի ելույթներին հետեւում է Երեւանից:
«Վաղվանից, ամեն օր, սկսած ժամը 19:00-ից կես ժամը մեկ ուղիղ եթերում միջազգային վարպետ Նորայր Քալանթարյանի հետ միասին պատրաստվում են մեկնաբանել շախմատի օլիմպիադայում հանդես եկող մեր հավաքականների խաղեր: Շախմատասերները այդ մեկնաբանություններին կարող են հետեւել www.chessfed.am կայքում», - նշեց Սմբատ Լպուտյանը:
Ի դեպ, վաղը Հայաստանի տղամարդկանց հավաքականի մրցակիցն է լինելու Ադրբեջանը. «Բարդ հանդիպում է սպասվում մեր շախմատիստներին», - եզրափակեց Սմբատ Լպուտյանը::
Հայաստանը 9 միավորով ընթանում է 2-րդ հորիզոնականում եւ միայն լրացուցիչ ցուցանիշներով է զիջում մրցաշարային աղյուսակը գլխավորող Ռուսաստանին: 9-ական միավոր են վաստակել նաեւ Գերմանիայի, Ադրբեջանի, Ուկրաինայի եւ Անգլիայի հավաքականները:
Հայաստանի կանանց հավաքականի մրցակիցը 6-րդ տուրում կմրցի Ուկրաինայի հետ: 5-րդ տուրում Հայաստանը 2.5:1.5 հաշվով առավելության էր հասել Ֆրանսիայի նկատմամբ, թեեւ կազմակերպիչները մի պահ նշել էին, թե մեր շախմատիստուհիները պարտվել են 1.5:2.5 հաշվով, եւ այս տեղեկությունը տարածվել էր մի շարք ԶԼՄ-ներում:
Իրականում Հայաստանը հաղթել է եւ 8 միավորով ընթանում է 7-րդ հորիզոնականում: