Բացել լրահոսը Փակել լրահոսը

«Չոր» հաշիվներ մեկնարկային տուրում

Ֆուտբոլի Հայաստանի 2009 թ, առաջնությունը սկսվեց «չոր» հաշիվներով: Մեկնարկային տուրում կողմերը հաղթանակներ տոնեցին սեփական դարպասը անառիկ պահելով: Տուրի կենտրոնական հանդիպումը կայացավ «Նաիրի» մարզադաշտում, որտեղ «Փյունիկը» մրցեց «Բանանցի» հետ:

Անգլիան կունենա առաջին կորուստը

Այսօր տեղի ունեցավ Չեմպիոնների լիգայի 2008-09 թթ. խաղարկության քառորդ եզրափակիչի վիճակահանությունը, որի արդյունքում անգլիական «Լիվերպուլը» եւ «Չելսին» կրկին դարձան մրցակիցներ: Հեղինակավոր անգլիական ակումբները նախորդ 4 խաղարկություններից 3-ում հանդիպել...

Ծանր հանդիպում ռինգում

Բռնցքամարտիկ Սյուզի Կենտիկյանը այսօր Համբուրգում կփորձի պահպանել WBA եւ WIBF-ի վարկածներով աշխարհի չեմպիոնի տիտղոսը: Հայ մարզուհու մրցակիցն է լինելու ամերիկուհի Ելենա Ռեյդը: Ի տարբերություն մրցակցի' Կենտիկյանը առայժմ պարտություն չունի ռինգում:

«Այս տարի ավելի դժվար է լինելու»

«Անպայման պայքարելու են չեմպիոնությունը պահպանելու համար: Այս տարի մեզ համար ավելի դժվար է լինելու քան նախորդ տարի: Սպասելիքները մեծ են նաեւ ամռանը մեկնարկելիք Չեմպիոնների լիգայի նոր խաղարկությունից»,-«Ա1+»-ի հետ զրույցում ասաց Երեւանի «Փյունիկի»...

Հայ շախմատիստուհին կարող է դառնալ չեմպիոն

Սանկտ Պետերբուրգում կայացան կանանց Եվրոպայի առաջնության բոլոր 11 տուրերը, սակայն չեմպիոնի անունը դեռ հայտնի չէ: 8.5-ական միավոր են վաստակել Լիլիթ Մկրտչյանը եւ Տատյանա Կոսինցեւան: Այս շախմատիստուհիների միջեւ էլ կկայանա թայ-բրեյքը:

Արոնյանը և Կրամնիկը գլխավորում են

Մեկօրյա ընդմիջումից հետո վերսկսվեց «Ամբերի» սուպերմրցաշարը, որի 5-րդ տուրում Լեւոն Արոնյանը առավելության հասավ նորվեգացի Մագնուս Կառլսենի նկատմամբ:

Առաջնությունը մեկնարկում է

Վաղը' մարտի 21-ին, մեկնարկում է ֆուտբոլի Հայաստանի 2009 թ. առաջնությունը: Մասնակից 8 ակումբները վերջին 3 ամիսներին ակտիվորեն նախապատրաստվում էին առաջնությանը, թեեւ ակումբներից ոչ բոլոր հաջողվեց լիարժեք նախապատրաստվել առաջնությանը:

Լեհերը սպասելիքներ ունեն Բարսեղյանից

Մարտի 31-ին Լիտվայի մայրաքաղաք Վիլնյուսում մեկնարկելիք ըմբաշամարտի Եվրոպայի առաջնությանը կմասնակցնեն նաեւ հայ մարզիկներ, որոնց չեն ներկայացնում Հայաստանը: Նրանցից մեկը վերջին տարիներին Լեհաստանում հանդես եկող 60 կգ քաշային Էդուարդ Բարսեղյանն է:

Հայաստանի գավաթակիրները Ստամբուլում

Ձյուդոյի Հայաստանի պատանեկան հավաքականը մարտի 21-22-ը Ստամբուլում կմասնակցի միջազգային ավանդական մրցաշարին, որը անցկացվում է 16-րդ անգամ: Մարզիչներ Մարտին Սարգսյանի եւ Կարեն Աղաջանյանի գլխավորությամբ Թուրքիա կմեկնեն 17 մարզիկ: Այս մասին «Ա1+»-ին հայտնեցին...

Ֆուտբոլիստն ապաքինվել է

«Խաղադաշտ դուրս չէի գալիս, քանի որ շուրջ 2 ամիս է ապքինվում էի ծանր վնասվածքից»,-«Ա1+»-ի հետ զրույցում ասաց մերձմոսկովյան «Խիմկիի» ֆուտբոլիստ Բարսեղ Կիրակոսյանը:

Էստոնիայի «նորվեգական» հավաքականը

Էստոնիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռայո Պիրոյան հրապարակել է այն ֆուտբոլիստների ցուցակը, որոնք ժամանելու են Երեւան մասնակցելու մարտի 28-ին Հայաստանի հետ կայանալիք ընտրական հանդիպմանը: Իսկ ահա Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Յան Պոուլսենը դեռ...

Հետապնդում են Եկատերինային

Շախմատի Եվրոպայի կանանց առաջնության 10-րդ տուրում Լիլիթ Մկրտչյանը սեւերով ոչ-ոքի խաղաց Լեհաստանի ներկայացուցիչ Իվետա Ռայլիչի նկատմամբ: Լիլիթը 7.5 միավորով եզրափակում է լավագույն եռյակը:

Գավաթակիրը սկսում է պարտությամբ

Հայաստանի այս տարի կունենա նոր գավաթիր, քանի որ այսօր գործող գավաթակիր Երեւանի «Արարատը» պայքարը թողնելու լուրջ հայտ ներկայացրեց: Աշոտ Կիրակոսյանի սաները քառորդ եզրափակիչի առաջին խաղում 0:2 հաշվով պարտվեցին «Բանանցին»:

Նալչիկում կմասնակցեն նաեւ մերոնք

ՖԻԴԵ-ն հաստատել է ապրիլի 14-ից 29-ը Նալչիկում կայանալիք "Գրա-պրի" ՖԻԴԵ-ի մրցաշարի մասնակիցների կազմը: 14 հայտնի գրոսմայստերների թվում են նաեւ հայ ամենաբարձր վարկանիշ ունեցող 2 շախմատիստները' Լեւոն Արոնյանը եւ Վլադիմիր Հակոբյանը:

Տոմսի արժեքը' նվազագույնը' 3000 դրամ

Արդեն վաճառքի են հանվել մարտի 28-ին կայանալիք Հայաստան-Էստոնիա ընտրական հանդիպման տոմսերը: Հայ եւ էստոնացի ֆուտբոլիստների մասնակցությամբ հանդիպումը «Հանրապետականում» դիտելու համար ֆուտբոլասերները պետք է վճարեն 3-ից 7 հազար դրամ:

Այս անգամ առանց թուրքերի

երջապես կայացավ ֆուտբոլային վիճակահանություն, որի արդյունքում Հայաստանի եւ Թուրքիայի հավաքականները մրցակիցներ չեն լինելու:ՖԻՖԱ-ի Կանանց Աշխարհի Գավաթի որակավորման փուլի վիճակահանության արդյունքում հայտնի դարձան Հայաստանի մրցակիցները:

Երկար չեն մնա Լիբանանում

Լիբանանում գործող հայկական ֆուտբոլային թիմերից միայն "Հոմենմենն" է հնարավորություն պահպանել հայտնվելու Լիբանանի բարձրագույն խմբի առաջնությունում: Սակայն այս ակումբն էլ միայն տեսական հնարավորություն ունի հաջողության հասնելու:

Հաշիվը' 1:1

«Ամբերի» սուպերմրցաշարի 4-րդ տուրում Լեւոն Արոնյանը խաղաղությամբ բաժանվեց աշխարհի չեմպիոն Վիշվանաթան Անանդից: 2 հայտնի շախմատիստների հանդիպումն ավարտվեց 1:1 հաշվով: Ոչ-ոքիներ գրանցվեցին թե արագ, թե կույր պարտիաներում:

Շախմատ. Խանգարեց Հակոբյանը

Շախմատի Եվրոպայի առաջնության վերջին տուրը ավարտվեց սակայն չեմպիոնի անունը դեռ հայտնի չէ: Իսկ Հայաստանի 7 ներկայացուցիչները չընդգրկվեցին նույնիսկ լավագույն տասնյակում: Չեռնոգորիայի Բուդվա քաղաքում կայացած առաջնությունում Հայաստանը ներկայացնողների...

«Հանուն թիմային հաջողության»

Փորձառու կիսապաշտպան Արթուր Ոսկանյանը այսօր «Բանանցի» կազմում խաղադաշտ դուրս կգա իր նախկին ֆուտբոլային թիմի' «Արարատի» դեմ: Հայաստանի գավաթի քառորդ եզրափակիչի այս մրցավեճից առաջ Ոսկանյանը լավ տեղյակ էր մրցակցի ճամբարում տիրող իրավիճակին:

Գավաթը մեկնարկում է խոշոր հաշիվներով

Այսօր մեկնարկեց ֆուտբոլի Հայաստանի գավաթի 2009թ. խաղարկությունը, որի շրջանակներում կայացած 2 հանդիպումներն էլ ավարտվեցին խոշոր հաշիվներով:

Եւս մեկ դանիացի հայկական ֆուտբոլում

Ֆուտբոլի Հայաստանի երիտասարդական հավաքականը գլխավորեց դանիացի 61-ամյա մասնագետ Ֆլեմինգ Սերիցլեւը: Վերջինս 2000-06թթ, գլխավորել է Դանիայի երիտասարդական հավաքականը:

Վոլեյբոլն անտեսված է

Հայ վոլեյբոլիստները այս տարի եւս կբավարարվեն Հայաստանում անցկացվող մրցաշարերով: 2009 թ. Հայաստանը միջազգային մրցաշարերին մասնակցելու որեւէ հայտ չի ներկայացրել, քանի որ վոլեյբոլի ֆեդերացիայի ունեցած ֆինանսական միջոցները սուղ են:

6 բասկետբոլիստ ռուսական թիմերից

Մարտի 23-ին Երեւան կժամանեն Ռուսաստանում ելույթ ունեցող 6 հայ պատանի բասկետբոլիստներ: ՀԲՖ-ի գործադիր տնօրեն Վահագն Հարությունյանը "Ա1+"-ին հայտնեց, որ հայ բասկետբոլիստները կհամալրեն Հայաստանի 1994-95 թթ. ծնվածների հավաքականը:

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար