Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հաշիվը' 1:1

Սպորտ

«Ամբերի» սուպերմրցաշարի 4-րդ տուրում Լեւոն Արոնյանը խաղաղությամբ բաժանվեց աշխարհի չեմպիոն Վիշվանաթան Անանդից: 2 հայտնի շախմատիստների հանդիպումն ավարտվեց 1:1 հաշվով:

Ոչ-ոքիներ գրանցվեցին թե արագ, թե կույր պարտիաներում: Իսկ ահա Վլադիմիր Կրամնիկը 2:0 հաշվով առավելության հասավ Չինաստանի ներկայացուցիչ Յու Վանգի նկատմամբ եւ 5,5 միավորով սկսեց գլխավորել մրցաշարային աղյուսակը: Արոնյանը եւ Ալեքսանդր Մորոզեւիչը 5-ական միավորով ընթանում են 2-3-րդ հորիզոնականներում: 4-րդ տուրում «չոր» հաշվով հաղթանակ տոնեց նաեւ ադրբեջանցի Թեմուր Ռաջաբովը, որը 2:0 հաշվով հաղթեց Սերգեյ Կարյակինին եւ 4.5 միավորով դուրս եկավ 4-րդ հորիզոնական:

Իսկ Ստամբուլում շարունակում է կանանց "Գրան պրիի" խաղարկութունը, որտեղ կայացան 9-րդ տուրի հանդիպումները: Հայաստանի ուժեղագույն շախմատիստուհի Էլինա Դանիելյանը հերթական հաղթանակն է տոնել: Այս անգամ Էլինան պարտության է մատնել Մարտա Ֆիերոյին:

Այժմ Էլինա Դանիելյանը 6.5 միավորով ընթանում է 4-րդ հորիզոնականում: Նույնքան միավոր է վաստակել նաեւ լավագույն եռյակը եզրափակում Համպի Կոներուն: Իսկ մրցաշարային աղյուսակը 7.5 միավորով գլխավորում է Հու Զաոն: