Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Եւս մեկ դանիացի հայկական ֆուտբոլում

Սպորտ

Ֆուտբոլի Հայաստանի երիտասարդական հավաքականը գլխավորեց դանիացի 61-ամյա մասնագետ Ֆլեմինգ Սերիցլեւը: Վերջինս 2000-06թթ, գլխավորել է Դանիայի երիտասարդական հավաքականը:

Հայաստանի ազգային հավաքականը արդեն 1 տարուց ավել է ղեկավորում է մեկ այլ դանիացի` Յան Պոուլսենը, որի գլխավորությամբ ազգային հավաքականը ձախողվեց 2010թ, աշխարհի առաջնության մեկնարկում: Պոուլսենի նախաձեռնությամբ Հայաստանում հայտնվել է մեկ այլ մարզիչ, որը լավ արդյունքների է հասել Դանիայի երիտասարդական հավաքականի հետ: Սերիցլեւի գլխավորությամբ Դանիայի երիտասարդականը 2006թ. կարողացավ դուրս Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլ:

Մարզչական կարիերայում Հայաստանի երիտասարդականի նոր մարզիչը հիմնական զբաղվել է մարզչական դասընթացներում: 1998թ,-ից հանդիսանում է ՈւԵՖԱ-ի տեխնիկական հրահանգիչների փորձախմբի անդամ:

Հայաստանի երիտասարդական հավաքականը դանիացի գլխավորությամբ ելույթ կունենա Եվրոպայի 2011թ. առաջնության ընտրական փուլում, որտեղ հայ ֆուտբոլիստները մրցելու են Թուրքիայի, Իռլանդիայի, Շվեյցարիայի, Վրաստանի եւ Էստոնիայի հավաքականների հետ: