Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Այս անգամ առանց թուրքերի

Սպորտ

Վերջապես կայացավ ֆուտբոլային վիճակահանություն, որի արդյունքում Հայաստանի եւ Թուրքիայի հավաքականները մրցակիցներ չեն լինելու:

ՖԻՖԱ-ի Կանանց Աշխարհի Գավաթի որակավորման փուլի վիճակահանության արդյունքում հայտնի դարձան Հայաստանի մրցակիցները:

Հայաստանի կանանց ազգային հավաքականն ընդգրկվեց 7-րդ խմբում, որտեղ կմրցի Իտալիայի, Ֆինլանդիայի, Պորտուգալիայի եւ Սլովենիայի հավաքականների հետ: Խմբի ֆավորիտներ են համարվում Իտալիան եւ Ֆինլանդիան, որոնք իրավունք են սատցել նաեւ հանդես գալ Եվրոպայի 2009թ. առաջնությանը:

Իսկ ահա Հայաստանի հավաքականը վերջին տարիներին հազվադեպ է մասնակցում միջազգային հանդիպումների: 2008 թ. ընթացքում Հայաստանը անցկացրել է 3 հանդիպում' նոյեմբերին մասնակցելով Մակեդոնիայում կայացած միջազգային մրցաշարին, որտեղ հայ ֆուտբոլիստուհիները հաղթեցին 4 թիմերի մասնակցությամբ մրցաշարում: