Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

6 բասկետբոլիստ ռուսական թիմերից

Սպորտ

Մարտի 23-ին Երեւան կժամանեն Ռուսաստանում ելույթ ունեցող 6 հայ պատանի բասկետբոլիստներ: ՀԲՖ-ի գործադիր տնօրեն Վահագն Հարությունյանը "Ա1+"-ին հայտնեց, որ հայ բասկետբոլիստները կհամալրեն Հայաստանի 1994-95 թթ.
ծնվածների հավաքականը:

Պատանիներից Արսեն Սարկիսովը ելույթ է ունենում Եվրոպայի ուժեղագույն ակումբի` Մոսկվայի ԲԿՄԱ-ի պատանեկան թիմում: Սարկիսովը մասնագետների կարծիքով` մեծ պոտենցիալ ունի եւ ճիշտ աշխատանքի դեպքում կարող է դառնալ բարձրակարգ բասկետբոլիստ: Արսենը ընդամենը 14 տարեկան է: Մյուս 5 մարզիկները ներկայացնում եմ "Գլորիա", "Սամարա" եւ "Տրինտա" թիմերը:

"Հայ բասկետբոլիստները Հայաստանում կմասնակցեն ուսումնամարզական հավաքի: Հայաստանի պատանեական հավաքականի մարզչի գլխավորությամբ կլինեն ոչ միայն այս 6 բասկետբոլիստներ, այլեւս հայկական ակումբներում ելույթ ունեցող տղաներ: Համատեղ հավաքից հետո արդեն մարզիչը հստակ կասի, թե ինչ սպասելիքներ կարող ենք ունենալ Ռուսաստանից հրավիրված տղաներից",-ասաց Վահագն Հարությունյանը:

ՀԲՖ-ի գործադիր տնօրենը նշեց նաեւ, որ հայ բասկետբոլիստները շարունակելու են իրենց ելույթներ Ռուսաստանում. "Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան դիմել է ակումբներին, որտեղ հանդես են գալիս հայ մարզիկները եւ խնդրել է նրանց թույլ տալ կարճ ժամանակով ժամանել Հայաստան":

Երեւան կժամանի նաեւ բարձրակարգ բասկետբոլային մարզիչ, որը աշխատում է Մոսկվայի ԲԿՄԱ-ում: Ազգությամբ սերբ մասնագետը Հայաստանում կվերապատրաստի հայ մարզիչներին: