Բացել լրահոսը Փակել լրահոսը

ԱՐՈՆՅԱՆԸ ՈւԺԵՂ ԷՐ ԿԱՌԼՍԵՆԻՑ

Հայ գրոսմայստեր Լեւոն Արոնյանը վերջապես կարողացավ պարտության մատնել նորվեգացի պատանի շախմատիտսը Մագնուս Կառլսենին: Հայ շախմատիստը առավելության հասավ լրացուցիչ պարտիաներում:

ԱՐՈՆՅԱՆԸ ԿՊԱՅՔԱՐԻ ԱՐԱԳ ՇԱԽՄԱՏՈւՄ

Այսօր ավարտվեց շախմատի աշխարհի չեմպիոն կոչման հավակնորդների մրցաշարի առաջին փուլը: Լեւոն Արոնյանը Մագնուս Կառլսենի հետ մրցամարտի վերջին 6-րդ պարտիան ավարտեց ոչ-ոքիով:

ՀԱՅԱՍՏԱՆԸ ՀԱՂԹԵՑ

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը վերջապես հաղթանակ տոնեց: Հայ ֆուտբոլիստները քիչ առաջ 2:1 հաշվով հյուրընկալվելիս պարտության մատնեցին Ղազախստանի հավաքականին:

ՀԱՇԻՎԸ ԿՐԿԻՆ ՀԱՎԱՍԱՐՎԵՑ

Լեւոն Արոնյանը այսօր տանուլ տվեց Մագնուս Կառլսենի հետ հետ ընթացող մրցամարտի 5-րդ պարտիան:

20 ՖՈւՏԲՈԼԻՍՏՆԵՐՈՎ ԱԼՄԱ-ԱԹԱ

Այսօր Հայաստանի ազգային հավաքականը մեկնեց Ղազախստան, որտեղ հունիսի 2-ին կանցկացնի հերթական ընտրական հանդիպումը: Արդեն տեղեկացրել էինք, որ մեր թիմում կադրային լուրջ խնդիրներ կային: Հավաքականի գլխավոր մարզիչ Յան Պորտերֆիլդը նախքան Ղազախստան մեկնելը...

ՆԱՀԱՆՋԵԼՈւ ՏԵՂ ՉՈւՆԵՆՔ

«Եթե այս անգամ էլ պարտվենք, ապա կարելի է մի քանի տարով մոռանալ Հայաստանի հավաքականի գոյության մասին», - ահա այսպիսի կարծիք հայտնեց 26-ամյա Հովհաննեսը վաղը կայանալիք Ղազախստան-Հայաստան մրցավեճից առաջ: Մեր անցկացված հարցման ընթացքում շատերը զայրացած...

«ԳՈՀ ԵՄ ՄԻԱՅՆ ԱՐԴՅՈւՆՔԻՑ»

Ֆուտբոլի Հայաստանի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ Սամվել Պետրոսյանը դժգոհ է իր սաների ցուցադրած խաղից Լիխտենշտեյնի հետ երեկ կայացած մրցավեճում: Պետրոսյանին գոհացրել է միայն արդյունքը` 1:0 հաշվով հաղթանակը:

ԱՐՈՆՅԱՆԸ ԱՌԱՋ Է ԱՆՑՆՈւՄ

Հայ գրոսմայստեր Լեւոն Արոնյանը այսօր սպիտակներով պարտության մատնեց նորվեգացի Մագնուս Կառլսենին՝ աշխարհի չեմպիոնի հավականորդների մրցաշարի 4-րդ տուրում:

ՀԱՅԱՍՏԱՆԸ ՀԱՂԹԵՑ ՍԻՐՈՂԱԿԱՆ ԹԻՄԻՆ

Ֆուտբոլի Հայաստանի երիտասարդական հավաքականը հաղթանակով սկսեց «Եվրո-2009»-ի ընտրական փուլը՝ 1:0 հաշվով հաղթելով Լիխտենշտեյնի երիտասարդական հավաքականին, որի կազմում հանդես են •ալիս սիրողական մակարդակ ունեցող ֆուտբոլիստներ: Հայ երիտասարդները արդեն...

ՀԱՎԱԿՆՈՐԴՆԵՐԸ ՎԵՐՍԿՍՈւՄ ԵՆ ՊԱՅՔԱՐԸ

Մեկօրյա հանգստից հետո այսօր վերսկսվում է շախմատի աշխարհի չեմպիոն կոչման հավակնորդների մրցաշարը: Էլիստայում ընթացող 8 զույգերի պայքարում կանցկացվեն 4-րդ տուրի հանդիպումները:

ՀԱՅԱՍՏԱՆԸ ՖԱՎՈՐԻՏ ՉԷ

Հունիսի 2-ին կայանալիք «Եվրո-2008»-ի ընտրական Ղազախստան – Հայաստան մրցավեճում միջազգային բուքմեյքերական կազմակերպությունները նախապատվությունը տալիս են դաշտի տերերին:

ԱԲՐԱՀԱՄԸ ԿՈՒԶԵՆԱՐ ԱՎԵԼԻ ԵՐԿԱՐ ԿՌՎԵԼ

«Կցանկանայի, որ մրցամարտը ավելի երկար տեւեր, սակայն որոշողը մրցավարն է: Սա փողոցի կռիվ չէ, որ մրցավարը ինչքան ցանկանա, այնքան էլ մարտը տեւի: Գոյություն ունեն կանոններ», - խոսելով կիրակի օրը Դեմերսի հետ կայացած մրցավեճի մասին` նշեց Արթուր Աբրահամը:

ԿԱԴՐԱՅԻՆ ԼՈւՐՋ ԽՆԴԻՐՆԵՐ

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հունիսի 1-ին կմեկնի Ալմա-Աթա, որտեղ հունիսի 2-ին կմրցի Ղազախստանի հավաքականի հետ: «Եվրո-2008»-ի ընտրական Ա խմբի այս հանդիպումը կսկսվի Երեւանի ժամանակով 17:00-ին:

ՄԻԱՅՆ ՀԱՂԹԱՆԱԿԻ ԱԿՆԿԱԼԻՔՈՎ

Մայիսի 31-ին` 20:00-ին, ֆուտբոլի Հայաստանի երիտասարդական հավաքականը իր առաջին հանդիպումը կանցկացնի «Եվրո-2009»-ի ընտրական փուլում: Սամվել Պետրոսյանի սաները կմրցեն Լիխտենշտեյնի հետ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում: Հայաստանի առաջիկա...

ԱՐՈՆՅԱՆԻ ԱՌԱՋԻՆ ՊԱՐՏՈւԹՅՈւՆԸ

Հայ շախմատիստը Լեւոն Արոնյանը այսօր իր առաջին պարտությունը կրեց Մա•նուս Կառլսենից, հավակնորդերի մրցաշարի առաջին փուլում:

ՀԱՅ ՇԱԽՄԱՏԻՍՏՈւՀԻՆԵՐԸ 8-ՐԴՆ ԵՆ ԱՇԽԱՐՀՈւՄ

Եկատերինբուրգում ավարտվեց շախմատի կանանց աշխարհի թիմային առաջնությունը: Վերջին 9-րդ տուրում Հայաստանի հավաքականը հանդիպեց Վրաստանի հետ: Լիլիթ Մկրտչյան – Մայա Չիբուրդանիձե, Նելլի Աղինյան – Նինո Կուրտսիձե, Սիրանուշ Անդրեասյան – Սոֆիկո Կուկաշվիլի,...

ՄՈՏԵՑԵԼ ԵՆ ԱՌԱՋԱՏԱՐԻՆ

Ավարտվեց Հայաստանի տղամարդկանց բասկետբոլի 2007թ. առաջնության 2-րդ շրջանը: ԵՊՀ-ն շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը, թեեւ ի տարբերություն 1-ին շրջանի, այժմ ընդամենը 1 միավորով է գերազանցում «Պոլիտեխնիկին»: Վերջինիս միակ թիմն է, որ ընթացիկ առաջնությունում...

ՀԱՅԱՍՏԱՆԸ ՇԱՐՈւՆԱԿՈւՄ Է ՊԱՐՏՎԵԼ

Շախմատի Հայաստանի կանանց հավաքականը շարունակում է պարտություններ կրել Եկատերինբուրգում ավարտին մոտենող աշխարհի առաջնությունում: Նախավերջին 8-րդ տուրում հայ շախմատիստուհիները 1:3 հաշվով պարտվել են Լեհաստանի հավաքականին:

ՂԱԶԱԽՆԵՐԸ ՍՊԱՍՈւՄ ԵՆ ՀԱՅԵՐԻՆ

Ֆուտբոլի Ղազախստանի հավաքականը մայիսի 27-ից Ալմա- Աթայում գտնվող «Կայրաթի» մարզաբազայում սկսել է նախապատրաստվել է հունիսի 2-ին Հայաստանի հավաքականի հետ կայանալիք «Եվրո-2008»-ի ընտրական մրցավեճին:

ՀԱՂԹԱԿԱՆ ՄԵԿՆԱՐԿ

Հայ գրոսմայստեր Լեւոն Արոնյանը հաջող մեկնարկեց աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարում: Ինչպես հայտնի է Արոնյանը 1-ին փուլում 6 պարտիա է անցկացնելու նորվեգացի Մագնուս Կառլսենի հետ: Այս շախմատիստների 1-ին պարտիայում Լեւոնը սպիտակներով պարտության...

ՍՈւՊԵՐԳԱՎԱԹԸ` «ՓՅՈւՆԻԿԻՆ»

Ֆուտբոլի Հայաստանի 2007թ. սուպերգավաթի խաղարկության եզրափակիչում Երեւանի «Փյունիկը» այսօր 2:1 հաշվով առավելության հասավ նախորդ խաղարկության հաղթող «Միկայի» նկատմամբ:

ՆՈԿԱՈւՏ ԱԲՐԱՀԱՄԻ ԿՈՂՄԻՑ

Հայ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը հաջողությամբ պահպանեց IBF-ի վարկածով աշխարհի չեմպիոն կոչումը: Գերմանական Բամբերգ քաղաքում կայացած մրցամարտում Աբրահամը պարտության մատնեց կանադացի Սեբիաստիան Դեմերսին, որը արդեն 3-րդ ռաունդում հայտնեց նոկաուտում:...

ՉԵՄՊԻՈՆԸ ԵՎ ԳԱՎԱԹԱԿԻՐԸ` ՄԻՄՅԱՆՑ ԴԵՄ

2007թ. Հայաստանի սուպերգավաթը կվիճարկեն Հայաստանի չեմպիոն «Փյունիկը» եւ 2006թ. գավաթակիր «Միկան»: Հանդիպումը ըստ ավանդույթի կկայանա մայիսի 27-ին` Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում: Սուպերգավաթը խաղարկվում է նաեւ ի հիշատակ հայկական...

ՖԱՎՈՐԻՏԸ ԱՐՈՆՅԱՆՆ Է

Վաղը Կալիմիկիայի մայրաքաղաք Էլիստայում մեկնարկում է շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարը: 16 հավակնորդների թվում է նաեւ Հայաստանի լավագույն շախմատիստ Լեւոն Արոնյանը, որը նման իրավունք է ստացել 2005թ. աշխարհի գավաթի խաղարկությունում հաղթելու...

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար