ՆՈԿԱՈւՏ ԱԲՐԱՀԱՄԻ ԿՈՂՄԻՑ
Աջակցիր «Ա1+»-ինՀայ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը հաջողությամբ պահպանեց IBF-ի վարկածով աշխարհի չեմպիոն կոչումը: Գերմանական Բամբերգ քաղաքում կայացած մրցամարտում Աբրահամը պարտության մատնեց կանադացի Սեբիաստիան Դեմերսին, որը արդեն 3-րդ ռաունդում հայտնեց նոկաուտում: Մրցավարը կանգնեցրեց մրցամարտը եւ տեխնիական նոկաուտով հաղթանակ շնորհեց Արթուրին:
Իսկ մրցամարտից առաջ շատերը ենթադրում էին, որ հավասար պայքար է ծավալվելու ռինգում, քանի որ 2 մարզիկներն էլ մինչ այս պարտություն չէին կրել իրենց պրոֆեսիոնալ կարիերայի ընթացքում:
Ի դեպ, սա Աբրահամի 1-ին մրցամարտն էր Էդիսոն Միրանդայի հետ անցած տարի ունեցած հանդիպումից հետո: Այն ժամանակ Արթուրը ջարդված ծնոտով հաղթեց մրցակցին, իսկ հետագայում վիրահատության ենթարկվեց: Դեմերսի հետ կայացած մրցամարտը ցույց տվեց, որ Աբրահամը մրցակիցներին կարող է հաղթել նաեւ ծանր վիրահատությունից հետո: