ՖԱՎՈՐԻՏԸ ԱՐՈՆՅԱՆՆ Է
Աջակցիր «Ա1+»-ինՎաղը Կալիմիկիայի մայրաքաղաք Էլիստայում մեկնարկում է շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարը: 16 հավակնորդների թվում է նաեւ Հայաստանի լավագույն շախմատիստ Լեւոն Արոնյանը, որը նման իրավունք է ստացել 2005թ. աշխարհի գավաթի խաղարկությունում հաղթելու շնորհիվ:
Առաջին փուլում գրոսմայստերները բաժանվել են 8 զույգերի եւ միմյանց հետ կանցկացնեն դասական շախմատի 6-ական պարտիա: Լեւոն Արոնյանի մրցակիցը նորվեգացի պատանի գրոսմայստեր Մագնուս Կառլսենն է: Արոնյանը համարվում է այս դիմակայության բացահայտ ֆավորիտը, թեեւ Կառլսենին թերագնահատել չի կարելի: Առաջին պարտիայում բուքմեյքերները Արոնյանի հաղթանակի համար սահմանել են 1.60 գործակից, Կառլսենի համար` 4.6: Լեւոնը այս մրցավեճում հանդես է գալու սպիտակներով:
Հավականորդների մրցաշարում միմյանց դեմ կպայքարեն նաեւ Ադամսը եւ Շիրովը, Բաքրոն եւ Կամսին, Բարեեւ եւ Պոլգար, Գելֆանդը եւ Կասիմջանովը, Գրիշչուկը եւ Մալախովը, Լեկոն եւ Գուրեւիչը, Պոնոմարյովը եւ Ռուբիլեւսկին: