Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀԱՅԱՍՏԱՆԸ ՇԱՐՈւՆԱԿՈւՄ Է ՊԱՐՏՎԵԼ

Սպորտ

Շախմատի Հայաստանի կանանց հավաքականը շարունակում է պարտություններ կրել Եկատերինբուրգում ավարտին մոտենող աշխարհի առաջնությունում: Նախավերջին 8-րդ տուրում հայ շախմատիստուհիները 1:3 հաշվով պարտվել են Լեհաստանի հավաքականին: Մեր թիմի կազմում անհաջող են հանդես եղել Էլինա Դանիելյանը, Նելլի Աղինյանը եւ Լիանա Աղաբեկյանը, իսկ Լիլիթ Մկրտչյանը կարողացել է հաղթել Իվետա Ռայլիչին եւ փրկել Հայաստանին խոշոր հաշվով պարտությունից

Այսօր կայանալիք վերջին տուրում հայ շախմատիստուհիները մրցելու են Վրաստանի հետ:

Մրցաշարային աղյուսակը 15 միավորով գլխավորում է Չինաստանի հավաքականը, իսկ Ռուսաստանը 13 միավորով ընթանում է 2-րդ տեղում: Հայաստանի հավաքականը 4 միավորով ընդամենը 8-րդ հորիզոնականում է: