A
A
ՀԱՅ ՇԱԽՄԱՏԻՍՏՈւՀԻՆԵՐԸ 8-ՐԴՆ ԵՆ ԱՇԽԱՐՀՈւՄ
Աջակցիր «Ա1+»-ինԵկատերինբուրգում ավարտվեց շախմատի կանանց աշխարհի թիմային առաջնությունը: Վերջին 9-րդ տուրում Հայաստանի հավաքականը հանդիպեց Վրաստանի հետ: Լիլիթ Մկրտչյան Մայա Չիբուրդանիձե, Նելլի Աղինյան Նինո Կուրտսիձե, Սիրանուշ Անդրեասյան Սոֆիկո Կուկաշվիլի, Լիանա Աղաբեկյան Սոֆիո Գվետաձե հանդիպումներում գրանցվեց ոչ-ոքի`2:2: Այս ոչ-ոքից հետո Հայաստանը 5 միավորով հանգրվանեց 8-րդ հորիզոնականում, որը կարելի է բավարար արդյունք համարել:
Չեմպիոնի կոչումը նվաճեց Չինաստանի հավաքականը, որը այս տուրում 2.5:1.5 հաշվով առավելության հասավ Գերմանիայի նկատմամբ: Ռուսաստանը, 4:0 հաշվով առավելության հասնելով Բոցվանայի նկատմամբ, գրավեց 2-րդ տեղը: