Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՉԵՄՊԻՈՆԸ ԵՎ ԳԱՎԱԹԱԿԻՐԸ` ՄԻՄՅԱՆՑ ԴԵՄ

Սպորտ

2007թ. Հայաստանի սուպերգավաթը կվիճարկեն Հայաստանի չեմպիոն «Փյունիկը» եւ գավաթակիր «Միկան»: Հանդիպումը ըստ ավանդույթի կկայանա մայիսի 27-ին` Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում: Սուպերգավաթը խաղարկվում է նաեւ ի հիշատակ հայկական ֆուտբոլի երախտավոր Հակոբ Տոնոյանի:

ԽՍՀՄ-ի օրոք Հակոբ Տոնոյանը մեծ ավանդ է ունեցել հայկական ֆուտբոլի եւ մասնավորապես «Արարատի» հաջողություններում:

Այս տարվա սուպերգավաթի մասնակիցներ «Փյունիկը» եւ «Բանանցը» այս տիտղոսը վիճարկել են նաեւ 2007թ.: Այն ժամանակ «Միկան» առավելության հասավ 3:2 հաշվով: Ընհանրապես «Փյունիկը» որպես չեմպիոն 6-րդ տարին անընդմեջ մասնակցում է սուպերգավաթի խաղարկությանը:

Հնարավոր է, որ այս մրցավեճին 2 թիմերն էլ ներկայանան ոչ մարտական կազմերով, քանի որ թե «Փյունիկում», թե «Միկայում» մեծ թիվ են կազմում Հայաստանի ազգային եւ երիտասարդական հավաքականների անդամները: Երիտասարդական հավաքականը մայիսի 31-ին ընդունելու է Լիխտեշտեյնի հավաքականին եւ վաղվանից սկսում է ուսումնամարզական հավաք անցկացնել, իսկ ազգային հավաքականը հունիսի 2-ին հյուրընկալվելու է Ղազախստանին: