Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀԱՂԹԱԿԱՆ ՄԵԿՆԱՐԿ

Սպորտ

Հայ գրոսմայստեր Լեւոն Արոնյանը հաջող մեկնարկեց աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարում: Ինչպես հայտնի է Արոնյանը 1-ին փուլում 6 պարտիա է անցկացնելու նորվեգացի Մագնուս Կառլսենի հետ: Այս շախմատիստների 1-ին պարտիայում Լեւոնը սպիտակներով պարտության մատնեց իր պատանի մրցակցին: Այսօր սպիտակներով հանդես է գալու արդեն Կառլսենը: Բուքմեյքերները այս պարտիայում կողմերի հնարավորությունները հավասար են գնահատում: