Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՄՈՏԵՑԵԼ ԵՆ ԱՌԱՋԱՏԱՐԻՆ

Սպորտ

Ավարտվեց Հայաստանի տղամարդկանց բասկետբոլի 2007թ. առաջնության 2-րդ շրջանը: ԵՊՀ-ն շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը, թեեւ ի տարբերություն 1-ին շրջանի, այժմ ընդամենը 1 միավորով է գերազանցում «Պոլիտեխնիկին»: Վերջինիս միակ թիմն է, որ ընթացիկ առաջնությունում կարողացել է պարտության մատնել ԵՊՀ-ին: Փոխարենը «Պոլիտեխնիկը» պարտվել է ՖԻՄԱ-ին:

Մ

1. ԵՊՀ 19

2. Պոլիտեխնիկ 18

3. ՖԻՄԱ 16

4. Գյումրի 15

5. Ղ. Տելեկոմ 12

6. Վանաձոր 10

Ավարտվեց նաեւ կանանց առաջնության 2-րդ շրջանը: Այստեղ չեմպիոնի կոչման համար համառ պայքար էր ծավալվել «Գրանդ Քենդիի» եւ Գյումրու Մանկավարժական Ինստիտուտի միջեւ: Չնայած թիմերը հավասար միավորներ են վաստակել, սակայն «Գրանդ Քենդին» անձնական հանդիպումներում գնդակների ունեցած առավելություն շնորհիվ ընթանում է 1-ին հորիզոնականում:

Մ

1. Գրանդ Քենդի 23

2. ԳՄԻ 23

3. Արցախ 20

4. Էրեբունի ՖԻՄԱ 18

5. Գյումրի 16

6. Աջեռա 14

7. Վանաձոր 12