Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՂԱԶԱԽՆԵՐԸ ՍՊԱՍՈւՄ ԵՆ ՀԱՅԵՐԻՆ

Սպորտ

Ֆուտբոլի Ղազախստանի հավաքականը մայիսի 27-ից Ալմա- Աթայում գտնվող «Կայրաթի» մարզաբազայում սկսել է նախապատրաստվել է հունիսի 2-ին Հայաստանի հավաքականի հետ կայանալիք «Եվրո-2008»-ի ընտրական մրցավեճին: Ղազախների կազմում մի քանի փոփոխություններ են տեղի ունեցել: Վնասվածքի պատճառով հավաքականի ճամբարը լքել են «Տոբոլի» կիսապաշտպան Սերգեյ Սկորիխը եւ «Ակտոբեի» ֆուտբոլիստ Կայրաթ Աշիրբեկովը:

Ղազախստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արնո Պայպերսը նրանք փոխարեն հավաքական է հրավիրել Մուրատ Տլեշովին եւ Սերգեյ Օստապենկոյին, որոնք հանդես են գալիս «Օրդաբասի» թիմում:

Առնո Պայպերսը ղազախ լրագրողներին հայտնել է, որ դիտել է Լեհաստան - Հայաստանը (1:0) մրցավեճի տեսագրությունը եւ որոշակի կարծիք կազմել Հայաստանի մասին. «Հայկական հավաքականը շատ լուրջ մրցակից է: Լեհաստանի դեմ խաղում այս թիմը լավ խաղաց, բայց զիջեց նվազագույն հաշվով: Ամեն դեպքում Հայաստանի դեմ խաղը բարդ է լինելու»: Այն հարցին, թե արդյո՞ք Ղազախստանը կարող է հաղթել Հայաստանին` Պակպերսը պատասխանել է. «Կարծում եմ, որ այժմ 2 կողմերի հնարավորությունները հավասար են, թեեւ մեզ միայն հաղթանակ է անհրաժեշտ , եւ ես իմ սաների հետ կներդրեմ բոլոր ջանքերը, որպեսզի ուրախացնենք երկրպագուներին գեղեցիկ եւ արդյունավետ խաղով»: