Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԿԱԴՐԱՅԻՆ ԼՈւՐՋ ԽՆԴԻՐՆԵՐ

Սպորտ

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հունիսի 1-ին կմեկնի Ալմա-Աթա, որտեղ հունիսի 2-ին կմրցի Ղազախստանի հավաքականի հետ: «Եվրո-2008»-ի ընտրական Ա խմբի այս հանդիպումը կսկսվի Երեւանի ժամանակով 17:00-ին:

Արդեն տեղեկացրել էինք, որ կադրային որոշ խնդիրներ ունի Ղազախստանի հավաքականը, իսկ ահա Հայաստանի մոտ նման խնդիրները անհամեմատ շատ են:

Վնասվածքներ ունեն առանցքային կիսապաշտպաններ Արտավազդ Քարամյանը, Ռոմիկ Խաչատրյանը, Կարեն Ալեքսանյանը եւ հարձակվող Էդգար Մանուչարյանը, որը հանդես է գալիս Ամստերդամի «Այաքսում»: Ռոմիկ Խաչատրյանը անկախ վնասվածքից բաց էր թողնելու այս մրցավեճը, քանի որ 2 զգուշացում ուներ: Վնասվածք ունի նաեւ Արմեն Շահգելդյանը, որը սակայն հնարավոր է հասցնի վերակագնվել մինչ հունիսի 2-ը:

Հայաստանի հետ մրցավեճին Ղազախստանում մեծ անհամբերությամբ են սպասում եւ այս օրերին ղազախական մամուլը հեղեված է այս հանդիպման մասին հրապարակումներով: Դա հիմնականում պայմանավորված է նրանով, որ Ղազախստանը ընտրական վերջին խաղում սեփական հարկի տակ 2:1 հաշվով առավելության է հասել Սերբիայի բավական ուժեղ թիմի նկատմամբ: Հայաստանի եւ Ղազախստանի հավաքականները միմյանց հետ հանդիպել են 1 անգամ:

Դա տեղի է ունեցել 2004թ. կիպրոսյան մրցաշարում: Հանդիպումը ավարտվեց 3:3 հաշվով, իսկ հետխաղյա 11 մետրանոցներով ղազախները առավելության հասան 3:2 հաշվով: