Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀԱՎԱԿՆՈՐԴՆԵՐԸ ՎԵՐՍԿՍՈւՄ ԵՆ ՊԱՅՔԱՐԸ

Սպորտ

Մեկօրյա հանգստից հետո այսօր վերսկսվում է շախմատի աշխարհի չեմպիոն կոչման հավակնորդների մրցաշարը: Էլիստայում ընթացող 8 զույգերի պայքարում կանցկացվեն 4-րդ տուրի հանդիպումները:

Լեւոն Արոնյանը սպիտակներով կմրցի Մագնուս Կառլսենի հետ: Նախորդ 3 պարտիաներից հետո հաշիվը հավասար` 1.5:1.5, սակայն այս հաշիվը ավելի ձեռնտու է Արոնյանին, քանի որ վերը նշված 3 պարտիաներից 2-ում հայ շախմատիստը հանդես է եկել սեւերով: Բնականաբար մնացած 3 պարտիաներից 2-ում Լեւոնը հանդես կգա սպիտակներով, որը նրան շոշափելի առավելություն է տալիս: Թեեւ, մասնագետների կարծիքով Արոնյանը կարող նաեւ սեւերով հաջող հանդես գալ: Դրա վառ ապացույցը 1-ին տուրում սեւերով Կառլսենի նկատմամբ տոնած հաղթանակն է:

Կոնկրետ 4-րդ տուրի մրցավեճում Արոնյանի հնարավորությունները ավելի բարձր են գնահատվում, սակայն առավել հավանական ոչ-ոքի արդյունքը: Հիշեցնենք, որ Կառլսենի արգելքը հաղթահարելու դեպքում Արոնյանը դուրս կգա հաջորդ փուլ, որտեղ կհանդիպի մյուս զույգերից մեկում հաջողության հասավ գրոսմայստերի հետ:

Հնարավոր է այսօր հայտնի կդառնան հաջորդ փուլի ուղեգիր ապահոված առաջին մասնակիցները: Նման հնարավորություն ունեն հունգարացի Պետեր Լեկոն եւ ԱՄՆ-ն ներկայացնող Գատա Կամսին: Լեկոն եւ Կամսին 2.5:0.5 հաշվով այժմ հաղթում են համապատասխանաբար Գուրեւիչին եւ Բաքրոյին, ուստի 4-րդ տուրում հաղթելու դեպքում կդառնանա անհասանելի իրենց մրցակիցների համար: