Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՍՈւՊԵՐԳԱՎԱԹԸ` «ՓՅՈւՆԻԿԻՆ»

Սպորտ

Ֆուտբոլի Հայաստանի 2007թ. սուպերգավաթի խաղարկության եզրափակիչում Երեւանի «Փյունիկը» այսօր 2:1 հաշվով առավելության հասավ նախորդ խաղարկության հաղթող «Միկայի» նկատմամբ:

Խաղի հիմնական ժամանակը անցավ բավական դժգույն պայքարում եւ ավարտվեց 0:0 հաշվով: Իսկ ահա լրացուցիչ ժամանակում «Փյունիկը» հաղթեց 2:1 հաշվով: Չեմպիոնի կազմում աչքի ընկան Նորայր Սահակյանը եւ Գեւորգ Ղազարյանը:

Թեեւ սա սուպերգավաթի եզրափակիչ հանդիպումներ էր, սակայն «Հանրապետական» մարզադաշտում խաղին հետեւում էին ընդամենը 5-6 հարյուր ֆուտբոլասերներ: