Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀԱՅ ՖՈՒՏԲՈԼԻՍՏՆԵՐԸ ՁԱԽՈՂՎԵՑԻՆ ԿԻՊՐՈՍՈՒՄ

Սպորտ

Ֆուտբոլի Հայաստանի մինչեւ 19 տարեկանների հավաքականը, Կիպրոսում ընթացող Եվրոպայի առաջնության ընտրական փուլի 3-րդ տուրում 1:4 հաշվով զիջեց Հունգարիային եւ դուրս մնաց հետագա պայքարից: 7-րդ խմբի մյուս խաղում Ադրբեջանը եւ Կիպրոսը 1:1 հաշվով ավարտեցին հանդիպումը, որը թույլ տվեց ադրբեջանցիներին Հունգարիայի հավաքականի հետ շարունակելու պայքարը:

Հայաստանի հավաքականը 1-ին տուրում պարտվել էր նաեւ Ադրբեջանին, իսկ 2-րդում՝ հաղթել էր Կիպրոսին: