A
A
2 ՄԵԴԱԼ ԲԱԹՈՒՄԻԻՑ
Աջակցիր «Ա1+»-ինԱջարիայի մայրաքաղաք Բաթումիում ավարտվեց 8-18 տարեկանների տղաների եւ աղջիկների շախմատի աշխարհի առաջնությունը, որին մասնացեցին 30 հայ շախմատիստներ: Ամենահաջողը հանդես եկավ 12 տարեկան Ռոբերտ Աղասարյանը` 9 միավորով դառնալով իր տարիքային խմբի աշխարհի չեմպիոն:
18 տարեկանների պայքարում 8 միավորով փոխչեմպիոն հռչակվեց Հրանտ Մելքումյանը: Մեդալ նվաճելու հնարավորություն ունեին եւս 2-3 հայ պատանիներ, որոնք սակայն բավարարվեցին լավագույն տասնյակ մտնելով:
Աղջիկների պայքարում Հայաստանի ներկայացուցիչները ոչնչով աչքի չընկան: Ամենաբարձր արդյունքը ցույց տվեց 10-ամյա Սուսաննա Գաբոյանը` 7 միավորով գրավելով 11-րդ հորիզոնականը: