ԱՎԱՐՏՎԵՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆԸ
Աջակցիր «Ա1+»-ինԱյսօր 28-րդ տուրի հանդիպումներով ավարտվեց ֆուտբոլի Հայաստանի առաջնությունը: Չեմպիոն կոչումը ապահոված «Փյունիկը» Գյումրիում 2:1 հաշվով հաղթեց տեղի «Շիրակին»:
«Բանանցը» ոչ ֆուտբոլային 7:0 հաշվով պարտության մատնեց ետնապահ «Ուլիսին» եւ գրավեց 2-րդ հորիզոնականը: Լավագույն եռյակը եզրափակեց «Միկան», որն այսօր «Հրազդան» մարզադաշտում 1:0 հաղթեց «Արարատին»: Վերջինս գրավեց 4-րդ հորիզոնականը: Կապանում «Գանձասարը» 2:0 հաշվով առավելության հասավ «Կիլիկիայի» նկատմամբ:
2006թ. առաջնության ամփոփիչ աղյուսակը.
1. Փյունիկ 28 Խ 23 Հ 4 Ո 1 Պ 86-23Գ 73 Մ
2. Բանանց 28 Խ 18 Հ 3 Ո 7 Պ 67-26Գ 57 Մ
3. Միկա 28 Խ 17 Հ 6 Ո 5 Պ 45-21Գ 57 Մ
4. Արարատ 28 Խ 15 Հ 4 Ո 9 Պ 48-36Գ 49 Մ
5. Կիլիկիա 28 Խ 7 Հ 5 Ո 16 Պ 40-58Գ 26 Մ
6. Գանձասար 28 Խ 7 Հ 3 Ո 18 Պ 28-60Գ 24 Մ
7. Շիրակ 28 Խ 4 Հ 7 Ո 17 Պ 22-64Գ 19 Մ
8. Ուլիս 28 Խ 5 Հ 2 Ո 21 Պ 31-66Գ 17 Մ
Ռմբարկուների պայքարում հաջողության հասավ Արամ Հակոբյանը, որն առաջնության ընթացքում դարձավ 25 գոլի հեղինակ: