A
A
ԱՐՈՆՅԱՆԻ ԱՌԱՋԻՆ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ
Աջակցիր «Ա1+»-ինՄոսկվայում ընթացող Միխայիլ Տալի հուշամրցաշարի 3-րդ տուրում հայ շախմատիստ Լեւոն Արոնյանը իր առաջին պարտությունը կրեց: Սպիտակներով հանդես եկող Արոնյանը պարտվեց Ռուսաստանի ներկայացուցիչ Պյոտր Սվիդլերին: Արոնյանը հաջող էր սկսել պարտիան, սակայն 24-րդ քայլում թույլ տված կոպիտ սխալի պատճառով ստիպված էր հանձնվել:
Այս պարտությունից հետո Արոնյանը նահանջեց առաջին հորիզոնականից եւ այժմ գտնվում է մրցաշարային աղյուսակի միջնամասում: