Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌԱՋԻՆ ՀԱՂԹԱՆԱԿԸ ԿԻՊՐՈՍՈՒՄ

Սպորտ

Ֆուտբոլի Հայաստանի մինչեւ 19 տարեկանների հավաքականը առաջին հաղթանակն է տոնել Եվրոպայի առաջնության ընտրական փուլում՝ 1:0 հաշվով հաղթելով Կիպրոսի հավաքականին, որի հարկի տակ էլ անցկացվում են 7-րդ խմբի հանդիպումները: Այս խմբի մյուս խաղում Հունգարիան խոշոր 5:0 հաշվով առավելության է հասել Ադրբեջանի մինչեւ 19 տարեկանների հավաքականի նկատմամբ, որին առաջին տուրում 1:2 հաշվով պարտվել էր Հայաստանը:

2-րդ տուրի հանդիպումներից հետո 7-րդ խմբի մրցաշարային աղյուսակը 6 միավորով գլխավորում է Հունգարիան, իսկ Հայաստանը եւ Ադրբեջանը 3-ական միավորով ընթանում են 2-3-րդ տեղերում: Վերջին տուրում հայ ֆուտբոլիստները կհանդիպեն Հունգարիայի, իսկ Ադրբեջանը՝ Կիպրոսի հետ: