Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԿԱՆԱՅՔ ԿՐԿԻՆ ԿՄԱՍՆԱԿՑԵՆ ԵՎՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆԸ

Սպորտ

Նոյեմբերի 17-ին Ֆուտբոլի կանանց Հայաստանի հավաքականը կմեկնի Բոսնիա մասնակցելու կանանց Եվրոպայի առաջնության որակավորման փուլի խմբային մրցաշարին: Խմբային մրցաշարում Հայաստանի հավաքականի մրցակիցներն են Իսրայելի, Լատվիայի եւ Բոսնիա եւ Հերցեգովինայի Կանանց հավաքականները:

Առաջին հանդիպումը Հայաստանի կանանց հավաքականը կանցկացնի նոյեմբերի 18-ին, Սարաեւոյի «Կոսեւո» մարզադաշտում եւ կհանդիպի Բոսնիա եւ Հերցեգովինայի թիմի հետ: Երկրորդ հանդիպումը Հայաստանի կանանց հավաքականը կանցկացնի նոյեմբերի 20-ին` մրցելով Իսրայելի ընտրանու հետ: Խմբային մրցաշարի վերջին հանդիպումները տեղի կունենան նոյեմբերի 23-ին: Այդ օրը «Գրբավիցա» մարզադաշտում կհանդիպեն Հայաստանի եւ Լատվիայի կանանց հավաքականները, իսկ «Կոսեւո» մարզադաշտում` Բոսնիա եւ Իսրայելի հավաքականները:

Մեր թիմը Եվրոպայի առաջնություններին վերջին անգամ մասնակցել էր 2003թ., որի ընթացքում գրանցված խիստ անհաջող ելույթների պատճառով հավաքականը ցրվել էր: