A
A
ԱՐՈՆՅԱՆԻ ՀԱՋՈՐԴ ՄՐՑԱԿԻՑԸ ԱԴՐԲԵՋԱՆՑԻ Է
Աջակցիր «Ա1+»-ինԱյսօր կայանալիք` շախմատի աշխարհի նախկին չեմպիոն Միխայիլ Տալի հուշամրցաշարի 2-րդ տուրում Լեւոն Արոնյանը սեւերով կհանդիպի Ադրբեջանի ներկայացուցիչ Շաքիրյար Մամեդյարովի հետ, որը առաջին տուրում ոչ-ոքի է խաղացել Ալեքսեյ Շիրովի հետ:
Մոսկվայում ընթացող հուշամրցաշարի առաջին տուրում Լեւոն Արոնյանը սպիտակներով հանդիպել է Ռուսաստանի ներկայացուցիչ Ալեքսանդր Մորոզեւիչի հետ եւ 42-րդ քայլին պարտության մատնել մրցակցին: Հաղթանակներ են տոնել նաեւ Բորիս Գելֆանդը եւ Ռուսլան Պոնոմարյովը, իսկ մնացած 2 պարտիաներում գրանցվել է ոչ-ոքի: