Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱՐՈՆՅԱՆ - ՄԱՄԵԴՅԱՐՈՎ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ԱՎԱՐՏՎԵՑ . ՈՉ-ՈՔԻ

Սպորտ

Հայ գրոսմայստեր Լեւոն Արոնյանը Մոսկվայում ընթացող Միխայիլ Տալի շախմատային հուշամրցաշարի 2-րդ տուրում սեւերով ոչ-ոքի ավարտել պարտիան ադրբեջանցի Շաքրիյար Մամեդյարովի հետ:

Բավական երկար տեւած պարտիան ավարտվել է 68-րդ քայլին, որից հետո Արոնյանը Գելֆանդի եւ Մորոզեւիչի հետ 1.5-ական միավորով սկսել է շարունակել գլխավորել մրցաշարային աղյուսակը, քանի որ մնացած 4 պարտիաներում եւս գրանցվել է խաղաղ ելք: Վաղը հայ շախմատիստը սեւերով կհանդիպի ռուս Պյոտր Սվիդլերին: