Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՊԱՅՔԱՐ 2-ՐԴ ՏԵՂԻ ՀԱՄԱՐ

Սպորտ

Ֆուտբոլի Հայաստանի առաջնության նախավերջին 27-րդ տուրում, 2-րդ տեղում ընթացող «Բանանցը» անսպասելիորեն 1:1 հաշվով ավարտեց «Կիլիկիայի» հետ մրցավեճը: Օգտվելով այս արդյունքից` «Միկան» 3:2 հաշվով հաղթեց «Ուլիսին» եւ միավորների քանակով հավասարվեց «Բանանցին»: Վերջին տուրում «Միկան» հյուրընկալվելու է «Արարատին», իսկ «Բանանցը»՝ «Ուլիսին»:

Չեմպիոնի կոչումը ժամկետից շուտ նվաճած «Փյունիկը» այս տուրում 2 անպատասխան գնդակ ուղարկեց «Արարատի» դարպասը, որը այս պարտությունից հետո զրկվեց բրոնզե մեդալ նվաճելու հնարավորությունից: Մինչ այդ տուրը վերջին հորիզոնականում գտնվող «Շիրակը» 2:1 հաշվով հաղթեց Կապանի «Գանձասարին» եւ տեղափոխվեց 7-րդ տեղ: