ԷԴԳԱՐ ՄԱՆՈՒՉԱՐՅԱՆԻ ԱՌԱՋԻՆ ԳՈԼԸ
Աջակցիր «Ա1+»-ինՖուտբոլի Հայաստանի հավաքականի 19-ամյա հարձակվող Էդգար Մանուչարյանը երեկ ուշ երեկոյան ՈւԵՖԱ-ի գավաթի խաղարկության խմբային մրցաշարում կայացած «Այաքս» - «Աուստրիա» հանդիպման 65-րդ րոպեին գոլի հեղինակ է դարձել, իսկ «Այաքսը» հաղթել է խոշոր 3:0 հաշվով:
Հայ ֆուտբոլիստը փոխարինման է մտել 57-րդ րոպեին եւ ընդամենը 8 րոպե անց Սնեյդերի փոխանցումից հետո հաշիվը դարձրել է 2:0:
3 րոպե անց Հունտելարը 3-րդ գնդակն է ուղարկել «Աուստրիայի» եւ F խմբում ընդգրկված «Այաքսը» առաջին 3 միավորն է վաստակել:
Մանուչարյանի այս գոլը «Այաքսի» կազմում առաջինն էր ընթացիկ մրցաշրջանում, իսկ միջազգային հանդիպումների ժամանակ մինչ այդ հայ ֆուտբոլիստը դեռ գոլի հեղինակ չէր դարձել հոլանդական ակումբի կազմում:
Երեկ ՈւԵՖԱ-ի գավաթի խաղարկությունում խաղադաշտ է դուսր եկել նաեւ Արտավազդ Քարամյանը «Ռապիդի» կազմում, որը հյուրընկալվելիս` 2:2 հաշվով է ավարտել հանդիպումը Թել Ավիվի «Հապոելի» հետ: Քարամյանը խաղադաշտ է դուրս եկել մեկնարկային կազմում, սակայն փոխարինվել է 68-րդ րոպեին: