Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀԱՅ ԾԱՆՐՈՐԴԸ ՈՐԱԿԱԶՐԿՎԵՑ

Սպորտ

Հայ գերծանր քաշային ծանրորդ Աշոտ Դանիելյանը մայիսին լեհական Վլադիսլավովո քաղաքում կայացած Եվրոպայի առաջնությունում բրոնզե մեդալի էր արժանացել: Սակայն Դանիելյանի, ինչպես նաեւ մի շարք այլ մարզիչներից ցույց տված արդյունքները ծանրամարտի Եվրոպայի ֆեդերացիան չեղյալ է համարել եւ որակազրկել ծանրորդներին:

Նման խիստ որոշման պատճառ է հանդիսացել ծանրորդների կողմից դոպինգ օգտագործելը, որը ամբողջությամբ ֆեդերացիայի ներկայացուցիչները բացահայտել են վերջերս:

Այսպիսով Աշոտ Դանիելյանի նվաճած մեդալը ետ կվերցվի, սակայն դա մեծ հաշվով ոչինչ չի փոխի ճանաչված ծանրորդի համար, քանի որ նա արդեն ավարտել է մարզական կարիերան, իսկ նախկինում հասել է ավելի մեծ հաջողությունների: