Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀԱՎԱՔԻ ԵՆ ՀՐԱՎԻՐՎԱԾ 25 ՖՈՒՏԲՈԼԻՍՏ

Սպորտ

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Յան Պորտեր‎ֆիլդը նոյեմբերի 15-ին կայանալիք Ֆինլանդիա - Հայաստան հանդիպմանը նախապատրասվելու համար հավաքի է հրավիրել հետեւյալ ֆուտբոլիստներին.

դարպասապահներ. Ռոման Բերեզովսկի, Գեւորգ Կասպարով, Արմանդո Համբարձումյան, Ֆելիքս Հակոբյան, Էդել Ապուլա Էդիմա Բետե,

պաշտպաններ. Կարեն Դոխոյան, Սարգիս Հովսեփյան, Եղիշե Մելիքյան, Ալեքսանդր Թադեւոսյան, Վալերի Ալեքսանյան, Արմեն Տիգրանյան,

կիսապաշտպաններ. Կարեն Ալեքսանյան, Աղվան Մկրտչյան, Արտավազդ Քարամյան, Արթուր Մինասյան, Սամվել Մելքոնյան,Ռոմիկ Խաչատրյան, Համլետ Մխիթարյան, հարձակվողներ. Արմեն Շահգելդյան, Արա Հակոբյան, Արամ Հակոբյան, Էդգար Մանուչարյան, Նշան Էրզրումյան, Արման Քարամյան, Ռոբերտ Զեբելյան:

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը ընդգրկված է «Եվրո -2008»-ի ընտրական առաջին խմբում եւ արդեն 3 հանդիպում է անցկացրել, որոնցից 2-ում հայ ֆուտբոլիստները պարտվել են, իսկ մեկ խաղ ավարտել ոչ-ոքի: Ի դեպ, այդ միակ ոչ-ոքին տեղի է ունեցել հենց Ֆինլանդիայի հավաքականի հետ, հոկտեմբերի 7-ին Երեւանում: