Բացել լրահոսը Փակել լրահոսը

Ո՞վ էր գծել

«Քվեատուփին չհասած նկատեցի, որ գիծ ա քաշած մի անկյունում, պահանջեցի` արձանագրություն կազմեն ու ինձ նոր քվեաթերթիկ տան, իրենք դրանից մեծ աղմուկ բարձրացրին»։

«Ընտրություններն անցնում են աննախադեպ լարված պայմաններում»

Ընտրական գործընթացի մասնակիցների հանդեպ կիրառվում են հոգեբանական և ֆիզիկական ճնշումներ, որոնք գրանցվում են դիտորդների կողմից։

Տեր-Պետրոսյանը քվեարկեց Երեւանի համար

Լևոն Տեր-Պետրոսյանը քվեարկեց թիվ 24 դպրոցում տեղակայված 9/11 ընտրատեղամասում:

Քվեարկելուց առաջ 5000 դրամ են տվել

07/19 տեղամասում (№ 89 նախակրթարան, Ա-2 թաղամաս), ՏՏԸ-ի ՀՀԿ ներկայացուցիչը 5000 դրամ գումար է փոխանցել ընտրողին։

Զոհրաբյանը կանխատեսում է նորամուծություններ

Նարդոսի փողոցում գտնվող թիվ 75 դպրոցում տեղակայված 9/1, 9/2, 9/3 և 9/4 տեղամասերի կից տարածքում ինչ-որ անձանց կողմից ընտրողներին բաժանվել են կանաչ գույնի գրիչներ:

ՀՀԿ թեկնածուին դուրս են հրավիրել

ՀՀԿ ավագանու ցուցակում ընդգրկված Հայրապետ Հայրապետյանը, խախտելով ընտրական օրենսգիրքը, մշտապես գտնվում է հանձնաժողովի տարածքում:

Մահացածների անուններ էլ կան

Քաղաքացիներից ոմանք, սակայն, բողոքում են ընտրացուցակների անճշտությունից:

Անուշ Չուբարյանն իր անունը գտավ անհայտ ցուցակում

Նալբանդյան 104 հասցեում բնակվող Անուշ Չուբարյանը նաև տեղեկացրեց, որ իր տան վրա գրանցված են այնպիսի մարդիկ, որոնց ինքը չի ճանաչում։

Ընտրատեղամասում կոնֆետ էին բաժանում

«Հիմնականում ասում են` մեզ կոնֆետ, պեչենի տվեք, բայց մի տարիքով մարդ եկավ,ասաց հաց ու պանիր կտաք, ասացինք` խնդրեմ»,- հայտնեց թիվ 13/14 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Արամ Մաշխալյանը։

Ստուգեց ու...«Մեր գործը չի»

10 /19 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Գագիկ Բոլշիկյանի համար անակնկալ է, որ քվեարկությունից հետո անձնագրերում դրված կնիքներն անհետանում են:

Ռուստամյանը քվեարկել է հանուն իշխանափոխության

Նա քվեարկությունը կատարել է Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի 3/23 ընտրատեղամասում:

Վարչապետ. «Ընտրություններն ընթանում են խաղաղ»

Վարչապետ Տիգրան Սարգսյանն իր ընտանիքի՝ տիկնոջ, դստեր և թոռնուհու հետ Երևանի ավագանիի ընտրություններին քվեարկել է մայրաքաղաքի թիվ 10/21 ընտրատեղամասում:

ՀՀԿ-ականն հարձակվել է ՀԱԿ անդամի վրա

Հանրապետական կուսակցության վստահված անձ՝ ոմն Արտյոմ, այսօր հարձակվել է ՀԱԿ վստահված անձ Վարդան Հարությունյանի վրա։

Ընտրատեղամասը հոսանքազրկվել է

«Հարմոնիա» ՀԿ դիտորդները մի շարք խախտումներ են արձանագրել Կենտրոն, Նորք-Մարաշ և Աջափնյակ համայնքներում:

«Բարեւ Երեւանը» ահազանգում է

Ոստիկանը տարել է նշված անձնավորությանը եւ առանց տվյալները արձանագրելու բաց է թողել:

ՀԱԿ արձանագրած խախտումները

13/30 տեղամասում` 107 դպրոց, հանձնաժողովի քարտուղարը հրաժարվում է գրանցել խախտման վերաբերյալ դիտորդի մեկնաբանությունը:

Քվեարկել է 15.08 տոկոսը

816 475 ընտրողներից քվեարկությանը մասնակցել է 123 121-ը, այսինքն՝ 15.08-ը։

Մհեր Սեդրակյանը նյարդայնացավ

«Մի նկարեք: Ուր գնում ես, միանգամից վրեդ են պահում»:

Տարոն Մարգարյանը հերքեց

«Մենք նման լուրեր չունենք եւ ինքներս էլ նման դեպքերը դատապարտում ենք»,- ասաց Տարոն Մարգարյանը:

Տիկին Բախշյանին տեղեկացրել են

«Բարեւ Երեւան» դաշինքի ներկայացուցիչ Անահիտ Բախշյանը հայտնեց, որ Շենգավիթ վարչական շրջանի մի շարք ընտրատեղամասերում գրանցվել են ընտրախախտումներ:

ՀՅԴ-ականին թույլ չէր տալիս ստուգել

Առավոտյան Մալաթիա-Սեբաստիայի 8/02 ընտրատեղամասում քվեարկությունը սկսվեց միջադեպով հանձնաժողովի նախագահի եւ Հայ հեղափոխական դաշնակցության վստահված անձի միջեւ:

Բոլորը գալիս են 20 000 դրամանոցներով

Աջափնյակի 6/28 ընտրատեղամասում քվեարկեց «Բարեւ Երեւան» դաշինքի քաղաքապետի թեկնածու Արմեն Մարտիրոսյանը:

Երթուղայիններն «ընտրում էին»

Արաբկիրի 04/10 ընտրատեղամասի մոտակայքում, Հրաչյա Քոչար փողոցի վրա, թաղապետարանի մոտ կանգնած են 17 երթուղային տաքսիներ՝ 39, 71, 48 համարի երթուղիներից:

Խնդրահարույց տեղամասերը

«Քաղաքացի դիտորդ» նախաձեռնությունը շարունակում է հրապարակել դիտորդների արձանագրած խախտումները։

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար