Ընտրատեղամասում կոնֆետ էին բաժանում (տեսանյութ)
Էրեբունի վարչական շրջանի թիվ 13/14 ընտրատեղամասում հանձնաժողովի անդամներն ընտրողներին այսօր դիմավորում էին քաղցրեղենով եւ տարատեսակ ուտեստներով լի սեղանով.
«Ընտրողներին բոլոր կանֆետ ենք տալիս, պեչենի ենք տալիս, հաց ու կալբաս, պանիր ենք տալիս: Հիմնականում ասում են` մեզ կոնֆետ, պեչենի տվեք, բայց մի տարիքով մարդ եկավ,ասաց հաց ու պանիր կտաք, ասացինք` խնդրեմ»,- հայտնեց թիվ 13/14 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Արամ Մաշխալյանը։
Երկրորդ անգամ էր ուզում քվեարկել
Սարիթաղի թիվ 13/04 ընտրատեղամասում մի կինը, ըստ «Թրանսփարենսի ինթերնեյշենալ» հակակոռուպցիոն կազմակերպության դիտորդի, արդեն 2-րդ անգամ է գալիս ընտրության. Կինը հերքեց. «Նման բան չկա, ամեն ինչ նորմալ է»
Թրանսփարենսի ինթերնեյշենալ» հակակոռուպցիոն կազմակերպության դիտորդ Շուշանիկ Թադեւոսյանը, սակայն, պնդում է. «Այս քաղաքացին, որ մոտեցել էր, նրա կնիք անձնագրում կար արդեն»
Այս նույն ընտրատեղամասի շուրջբոլորը երիտասարդների խմբեր կային, որոնք աչալրջորեն հետեւում էին ընտրատեղամաս ելնող-մտնողներին: Տարածքը հսկող ոստիկանության աշխատակիցը վստահեցրեց, որ մարդկանց կուտակումները ընտրատեղամասից 50 մետր հեռավորության են միայն, իսկ ընտրատեղամասի մոտ գտնվող երիտասարդների մասին նա հետեւյալն ասաց. «Պարզել ենք, հայտնել են, որ սպասում են իրենց բարեկամներին»:
Ի դեպ, այս ընտատեղամասի անմիջապես կողքին ՀՀԿ Երեւանի ավագանու ցուցակը գլխավորող Տարոն Մարգարյանի նախընտրական շտաբն էր: