Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Զենքի գործադրմամբ խուլիգանության մեղադրանքով հետախուզվող 35-ամյա տղամարդը հայտնաբերվել է Երևանում (տեսանյութ)

Մաշտոցի բաժնի համայնքային ոստիկանները խուլիգանության մեղադրանքով հետախուզվողի են հայտնաբերել Համայնքային ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում նոյեմբերի 24-ին Մետրոպոլիտենի «Սասունցի Դավիթ» կայարանի մոտ հայտնաբերել, ձերբակալել և բաժին են տեղափոխել 35-ամյա մի երիտասարդի, որը նոյեմբերի 17-ից Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության կողմից հետախուզվում էր զենքի գործադրմամբ խուլիգանություն կատարելու մեղադրանքով։ Երևանի բնակիչ 35-ամյա երիտասարդը ներկայացվել է նախաքննական մարմին։