A
A
Տիկին Բախշյանին տեղեկացրել են
«Բարեւ Երեւան» դաշինքի ներկայացուցիչ Անահիտ Բախշյանը հայտնեց, որ Շենգավիթ վարչական շրջանի մի շարք ընտրատեղամասերում գրանցվել են ընտրախախտումներ:
Տիկին Բախշյանը տեղեկացրեց, որ Նորագավիթի 140 դպրոցում տեղակայված 12/10 եւ 12/11 ընտրատեղամասերում չորս հոգի, ովքեր տվյալ թաղամասի բնակիչ են, վաղ առավոտից մարդկանց ուղղորդում են՝ ուր գնալ եւ ինչպես քվեարկվել:
Տիկին Բախշյանին իրենց վստահված անձը տեղեկացրել է, որ 11/2 եւ 11/15 ընտրատեղամասերի բակում անհայտ անձինք կաշառք են բաժանում բնակիչներին: