Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ընտրատեղամասը հոսանքազրկվել է

Քաղաքականություն
25c127fd7972def99e7244d119e91913

Երևանի ավագանու ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացնող «Հարմոնիա» ՀԿ դիտորդները մի շարք խախտումներ են արձանագրել Կենտրոն, Նորք-Մարաշ և Աջափնյակ համայնքներում:

Ինչպես «Մեդիա կենտրոնին» տեղեկացրել է կազմակերպության ղեկավար Էդուարդ Ղուդրունցը, մասնավորապես թիվ 9/17 տեղամասում քվեարկել են 3 օտարերկրյա քաղաքացիներ, որոնք, ունենալով 6 ամսից ավելի գրանցում, ներառված են եղել ընտրողների ոչ թե լրացուցիչ, այլ հիմնական ցուցակներում, ինչը ԸՕ թիվ 2 հոդվածի խախտում է:

Նույն տեղամասում մի շարք ընտրողներ քվեարկելուց առաջ և դրանից հետո մոտեցել են և «զեկուցել» տեղամասի մոտ կանգնած անձը չհաստատված ինչ-որ քաղաքացու:

Էդուարդ Ղուդրունցը հայտնում է, որ Ժամը 9:50-ից մինչև 10:30-ը հոսանքազրկվել է թիվ 10/1 ընտրատեղամասը: Քանի որ տարածքում բավականին մութ է եղել, հանձնաժողովը քվերկությունը կազմակերպել է մոմերի լույսի ներքո:

Թիվ 9/19 տեղամասում «Հարմոնիա» կազմակերպության դիտորդները պարբերաբար գրանցել են բաց քվեարկություններ: Իսկ «Հրազդան» մարզահամալիրի հարևանությամբ գտնվող թիվ 9/25 տեղամասի ընտրողներին խմբերով ընտրության են բերել երթուղային միկրոավտոբուսներով: