Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Զոհրաբյանը կանխատեսում է նորամուծություններ

Քաղաքականություն
e858d74ff45e28428264cf58dd43eedf

«Երևանի ավագանու ընտրություններում օրվա առաջին կեսին գրանցվել են արդեն ավանդական դարձած ընտրախախտումներ, թեև տեղեկատվություն կա, որ երկրորդ կեսին կկիրառվեն նաև որոշ նորարամուծություններ»,- այս մասին Մեդիա կենտրոնին հայտնեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության խորհրդարանական խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը:

Նրա տեղեկությամբ, նկուղային հարկերում տեղակայված մի շարք ընտրատեղամասեր քվեարկության ընթացքում հոսանքազրկվել են: Դրանց թվում են, մասնավորապես, 13/26 և 10/01 տեղամասերը, որոնցից վերջինում երկու ժամից ավելի լույս չի եղել:

Նարդոսի փողոցում գտնվող թիվ 75 դպրոցում տեղակայված 9/1, 9/2, 9/3 և 9/4 տեղամասերի կից տարածքում ինչ-որ անձանց կողմից ընտրողներին բաժանվել են կանաչ գույնի գրիչներ:

Ընտրողներին դրդել են հենց այդ գրիչներով քվեաթրթիկներում նշումներ կատարել և այնուհետև վերադարձնել գրիչները` կրկին բաժանելու նպատակով:

Նաիրա Զոհրաբյանն ականատես է եղել նաև, որ մայրաքաղաքի թիվ 114 դպրոցի տարածքում շրջում են «ակտիվ երիտասարդների խմբեր, որոնք փորձում են կողմնորոշել ընտրողներին»: «Մեդիա Կենտրոն»