A
A
Անուշ Չուբարյանն իր անունը գտավ անհայտ ցուցակում (տեսանյութ)
Քանդակագործ Ղուկաս Չուբարյանի դուստրը՝ Անուշ Չուբարյանն այսօր չկարողացավ մասնակցել ավագանու ընտրություններին։ «Ա1+»-ի հետ զրույցում, տիկին Չուբարյանը նշեց, որ իր անունը չկա իրական ցուցակում, սակայն կա «անհայտ» ցուցակում։
Նալբանդյան 104 հասցեում բնակվող Անուշ Չուբարյանը նաև տեղեկացրեց, որ իր տան վրա գրանցված են այնպիսի մարդիկ, որոնց ինքը չի ճանաչում։
«Նախորդ ընտրությունների ժամանակ էլ էր նույն բանը, դիմել եմ ոստիկանություն, ԿԸՀ, սակայն անարդյունք»։