ՀՀԿ-ականն հարձակվել է ՀԱԿ անդամի վրա
Հանրապետական կուսակցության վստահված անձ՝ ոմն Արտյոմ, այսօր հարձակվել է ՀԱԿ վստահված անձ Վարդան Հարությունյանի վրա։ Դեպքը տեղի է ունեցել Էրեբունու11/36 ընտրատեղամասում։ Տեղամասը գտնվում է թիվ 49 դպրոցում։
Ինչպես «Ա1+»-ին հայտնեց Վարդան Հարությունյանը, ամեն ինչ սկսել է երկուսուկես ժամ առաջ, երբ ՀՀԿ վստահված անձ ներկայացած Արտյոմը առանց անձնագրի, փորձել է գրանցվել ընտրատեղամասում։ Նրա գրանցումը մերժվել է, եւ նա ստիպված գնացել եւ վերադարձել է անձնագրով։
Վարդան Հարությունյանի խոսքերով՝ քիչ անց՝ քվեարկությանը մասնակցած անձինք դուրս չեն եկել ընտրատեղամասից, եւ ինքը նրանց շատ հանգիստ հորդորել է լքել ընտրատեղամասը։
Սա բորբոքել է Արտյոմին, եւ նա հարձակվել է Վարդանի վրա։
ՀԱԿ ներկայացուցիչը, ինչպես նաեւ հանձնաժողովի նախագահը, ցուցմունք են տվել։
Վարդանի խոսքերով՝ դեպքից անմիջապես հետո Արտյոմին փոխարինել է այլ վստահված անձ։