Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Տարոն Մարգարյանը հերքեց (տեսանյութ)

Քաղաքականություն
87b4392dac257625a5cfe5972de5c0d3

ՀՀԿ քաղաքապետի թեկնածու Տարոն Մարգարյանը ընտրում էր Ավանի 1/17 ընտրական տեղամասում: Նա այսօրն անց է կացնելու ընտանիքի անդամների հետ։

Ընտրությունը կատարելուց հետո, պատասխանելով լրագրողների հարցերին, Տարոն Մարգարյանը նախ նշել է. «Քվեարկել եմ հանուն ավելի լավ Երևանի և հանուն երևանցու ավելի լավ վաղվա օրվա ու վստահ եմ, որ մեր վաղվա օրը իսկապես լինելու է ավելի լավը»:

Ի պատասխան լրագրողների այն հարցի, թե Տարոն Մարգարյանը ինչպիսին է տեսնում ավելի լավ Երևանը, քաղաքապետը մասնավորապես ասել է, որ այն տեսնում է ավելի հարմարավետ, բարեկարգ ու մաքուր: «Քանի որ արդեն ութ տարի է, ինչ տեղական ինքնակառավարման համակարգում եմ ծավալում իմ գործունեությունը, երևանցիների խնդիրներին նոր չէ որ պիտի ծանոթանամ: Եվ այս քարոզարշավի ընթացքում հաշվետու լինելով նախորդ չորս տարիներին կատարած աշխատանքի համար, մենք մեր ընտրողներին ներկայացրեցինք մեր նոր ծրագրերը: Ու վստահ եմ, որ մենք միասին անպայման ունենալու ենք մեր՝ բոլոր երևանցիներիս, երազած ավելի լավ Երևանը»:

Լրագրողների հետ զրույցում նա հերքեց լուրերը, թե ՀՀԿ-ն ընտրակաշառք է բաժանում։

«Մենք նման լուրեր չունենք եւ ինքներս էլ նման դեպքերը դատապարտում ենք»,- ասաց Տարոն Մարգարյանը: