Բացել լրահոսը Փակել լրահոսը
photo_2026-03-28_21-21-07
A A
Պաշտոնական

Ջերմուկի խաչմերուկից մինչև Սիսիան ավտոճանապարհը ժամանակավորապես փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար

Մարտի 28-ին՝ ժամը 21:20-ի դրությամբ, ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Ճանապարհների սպասարկման համար պատասխանատու կազմակերպությունները շարունակում են ավտոճանապարհների մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքները։
 
Առատ ձյան, ցածր տեսանելիության և սաստիկ քամու պատճառով Ջերմուկի խաչմերուկից մինչև Սիսիան ավտոճանապարհը ժամանակավորապես փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար։
 
Հարգելի՛ վարորդներ, հորդորում ենք լինել ուշադիր, խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։