A
A
Թրամփը Հորմուզի նեղուցը «պատահաբար» անվանել է Թրամփի նեղուց
Աջակցիր «Ա1+»-ինԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Մայամիում կայացած ներդրումային ֆորումի ժամանակ հայտարարել է, որ Իրանը պետք է բացի Թրամփի նեղուցը՝ նկատի ունենալով Հորմուզի նեղուցը։
«Նրանք պետք է բացեն Թրամփի նեղուցը, նկատի ունեմ՝ Հորմուզի նեղուցը»,- ասել է Թրամփը՝ ժպտալով։
ԱՄՆ նախագահը հետո հավելել է, որ իր հետ պատահականություններ հազվադեպ են լինում։
«ԶԼՄ-ները հիմա կգրեն՝ թե սա պատահական եմ ասել, բայց ինձ հետ պատահականություններ չեն լինում»,- հավելել է Թրամփը։