«Երվանդ Երզնկյան․ ես դեռ երազող եմ»․ Տեղի ունեցավ «Ա1+»-ի ֆիլմի պրեմիերան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԵրևանի Կինոյի տանը հավաքվել էին մարդիկ, որոնց միավորում էր ոչ միայն արվեստը, այլև մի ընդհանուր հիշողություն։
Ա1+ը ներկայացնում է «Ես դեռ երազող եմ» ֆիլմը` կոմպոզիտոր, դիրիժոր Երվանդ Երզնկյանի մասին։
Երազող բառը ֆիլմում չի հնչում որպես ռոմանտիկ ձևակերպում։ Այն այստեղ ավելի շատ ընտրություն է, կենսակերպ, երբ մարդը, անցնելով կյանքի տարբեր փուլերով, չի հրաժարվում իր գաղափարներից ու երազանքներից։
Եվ գուցե հենց այդ պատճառով այս պատմությունը հեշտությամբ փոխանցվում էր նաև դահլիճում նստածներին։
Երզնկյանի կերպարն ու անցած ուղին ֆիլմում ներկայացված են առանց ավելորդ շեշտադրումների։ Այստեղ հիշողությունները խառնվում են ներկային, իսկ անցյալը չի մնում միայն որպես պատմություն։
Ֆիլմի աջակիցներն էին «Երեմյան Փրոջեքթս»-ը եւ Երեւանի Կոնյակի գործարանը։
Մանրամասները՝ տեսանյութում