Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Մշակույթ

Հայտնի են 25-րդ «Արտավազդ» թատերականմրցանակաբաշխության հաղթողները

Մարտի 27-ին՝ Թատրոնի միջազգային օրը, Ստանիսլավսկու անվան ռուսական պետական դրամատիկական թատրոն-ում անցկացվեց ՀԹԳՄ «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունը։ 25-րդ հոբելյանական միջոցառումը նվիրված էր դերասանուհի Մետաքսյա Սիմոնյանի ծննդյան 100-ամյակին։

Մրցանակաբաշխությանը մասնակցեցին ոլորտի ներկայացուցիչներ, ելույթ ունեցան ՀԹԳՄ նախագահ Հակոբ Ղազանչյանը և Երևանի փոխքաղաքապետ Լևոն Հովհաննիսյանը՝ ընդգծելով թատրոնի դերը մշակութային կյանքում։

 

 

Գլխավոր մրցանակները՝

  • «Լավագույն ներկայացում»՝ «Յամա» (Ստանիսլավսկու թատրոն)
  • «Լավագույն ռեժիսուրա»՝ Դավիթ Հարությունյան («Չարենց»)
  • «Լավագույն դերասան»՝ Նարեկ Բաղդասարյան
  • «Լավագույն դերասանուհի»՝ Տաթև Հովակիմյան

Հատուկ մրցանակներ ստացան Տաթևիկ Մելքոնյանը, Գրետա Մեջլումյանը, Դավիթ Հակոբյանը, ինչպես նաև Սիմոն Աբգարյանը, Նորա Արմանին, Յուրի Նավոյանը և Գոռ Մարգարյանը։

«Արտավազդ» մրցանակաբաշխությունը հիմնադրվել է 1996 թվականին և ամփոփում է տարվա թատերական ձեռքբերումները։